Հայերեն   English   Русский  

Մրգաշատ գյուղի մոտ բողոքի ակցիա իրականացնող գյուղացիները փորձեցին փակել ճանապարհը. ցուցարարների ու ոստիկանների միջև հրմշտոց սկսվեց


  
դիտումներ: 168

Այսօր՝ հունվարի 21-ին, Արմավիր-Երեւան մայրուղու մոտ Մրգաշատ գյուղի հատվածում բողոքի ակցիա իրականացնող գյուղացիները փորձեցին փակել Արմավիր-Երևան ճանապարհը։ Տեղում աշխատող մեծ թվով ոստիկանները փորձեցին թույլ չտալ: Ցուցարարների և ոստիկանների միջև հրմշտոց սկսվեց։

Ավելի վաղ հայտնել էինք, որ անասնաբուծությամբ զբաղվողների դժգոհությունը կապված է իրենց բնակավայրերից սպանդանոցների հեռավորության, դրանց առաջարկած գների հետ: Նրանք պնդում են, որ սպանդանոցային մորթը պարտադիր դարձնելով իրենց զրկում են եկամուտից: Նրանք վերջին օրերին բողոքի ակցիաներ էին իրականացնում կառավարության շենքի մոտ` պահանջելով հանդիպում վարչապետի հետ: Նրանց ակցիան նախօրեին ուղեկցվել էր փողոց փակելով:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: