«Իրականացվում է նախնական ուսումնասիրություն». ՔԿ-ն՝ փաստաբանի եւ վստահորդի միջեւ խոսակցության գաղտնալսման մասին
Այս առնչությամբ, Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ ասվում է.
«Հայտարարության ուսումնասիրմամբ պարզվել է, որ ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Ա.Գյոզալյանի վարույթում ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով քննվող թիվ 22100419 քրեական գործով իրականացված հեռախոսային խոսակցությունների վերահսկման ընթացքում գաղտնալսվել են մեղադրյալի, դատավարության այլ մասնակցի եւ նրանց փաստաբան Է.Թումասյանի միջեւ տեղի ունեցած հեռախոսային խոսակցությունները, որոնք զննվել են քննիչ Ա.Գյոզալյանի կողմից եւ կցվել քրեական գործի նյութերին:
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի հանձնարարությամբ ՀՀ ՔԿ ներքին անվտանգության վարչությունում իրականացվում է նախնական ուսումնասիրություն:
Վերջնական արդյունքների մասին կհայտնվի լրացուցիչ: