Հայերեն   English   Русский  

Մսավաճառներն ու անասնապահները փակել են «Արծվի թևերի» մոտ ճանապարհը


  
դիտումներ: 147

Այսօր՝ հունվարի 21-ին,

մսավաճառներն ու անասնապահները փակել են Երևան-Սևան ավտոճանապարհը «Արծվի թևերի» մոտ գտնվող հատվածը։

Նրանք բողոքում են հունվարի 15-ից ուժի մեջ մտած կարգավորման դեմ, որով Հայաստանի ամբողջ տարածքում վաճառվող միսը պետք է ունենա սպանդանոցում մորթված լինելը հավաստող փաստաթուղթ։

Հիշեցնենք, որ այս տարվա հունվարի 15-ից ուժի մեջ է մտել կառավարության ընդունած որոշումը, ըստ որի` Հայաստանի ամբողջ տարածքում վաճառվող միսը պետք է ունենա սպանդանոցում մորթված լինելը հավաստող փաստաթուղթ, ինչն անվտանգության երաշխիք է։

Նշենք, որ այսօր գյուղացիները Արարատի մարզում եւս փակել էին մայրուղին, սակայն ավելի ուշ բացեցին՝ պայմանով, որ երեկոյան մարզպետարանում հարցի վերաբերյալ քննարկում է լինելու: Ցույց էր ընթանում նաև Արմավիրի մարզում։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: