Հայերեն   English   Русский  

Սա Ազգային ժողո՞վ է, թե՞ ազգային քուչա. Հայկ Կոնջորյանը՝ ԲՀԿ-ին


  
դիտումներ: 170

Այսօր՝ հունվարի 21-ին, ԱԺ նիստի ընթացքում Իմ քայլը խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը դիմելով ԲՀԿ անդամներին՝ ասաց.

«Պարոն Աբովյան, Դուք իսկապես չեք հասկանո՞ւմ, թե ասվածի մեջ ինչ խնդիր կար, թե՞ ձևացնում եք, որ չեք հասկանում: Խնդիր կար: Եկեք մի պահ վերանանք, թե ով առաջինն արձագանքեց. Եթե Հայաստանում քրեական ենթամշակույթի, գողական բարքերի դեմ տարվող իրավական պայքարը իջեցվում է այդ աստիճան շրիշակի մակարդակի, գողական, բեսեդկայի, քուչի մակարդակի եւ բերվում են համեմատություններ, որ հարիր չեն նաեւ Ձեզ, ապա հիմա ես դիմում եմ Ձեզ տիկին Զոհրաբյան, պարոն Մելքումյան, պարոն Բագրատյան, մարդիկ, որոնք քաղաքական տեքստ են ասում, դա ձեր մակարդա՞կն է, որ այդ աստիճան իջեցնում են: Ուրեմն ես էլ ուզում եմ ասել, որ երեք տառանիի մասով էլ, չորս տառանիի մասով էլ, եթե կարիք կա պայքարում ենք, դրա մասով էլ նաեւ հոդվածներ կան: Բայց պետք չէ այդ աստիճան իջեցնել. սա Ազգային ժողով է, թե ազգային քուչա»,-ասաց նա:

Կոնջորյանը հիշեցրեց, որ Արման Աբովյանը ժամանակ առ ժամանակ առաջարկում է բարիդրացիական, հանգիստ բանավեճի շրջանակներում քննարկումներ անցկացնել. Բայց իմ մոտ տպավորություն է, որ ձեր խմբակցությունում կա այդպիսի մարտավարություն՝ դուք գաք, ասեք՝ եկեք ամեն ինչ հանգիստ անցկացնենք, բայց հետո կոնկրետ ինչ-որ մեկը, կոնկրետ հանձնարարությամբ գալիս եւ ասում է մի բան, որտը դառնում է ռումբ եւ դահլիճն արձագանքում է»:

Հայկ Կոնջորյանն ասաց, թե այդ ի՞նչ շնորհք է, որ մարդիկ ելույթ են ունենում ամբիոնից, մինչեւ հասնում են տեղ ինչ-որ «ռազբորկաներ» են սկսում, կամ դու էստեղից խոսում ես, մեկը մուննաթով է արձագանքում:

«Այդ ձեր ջղային դեմքի արտահայտության տակ մենք ձեր ողջ վախերը տեսնում ենք ախր: Այդքան համարձակ դուխով մարդիկ եք, եկեք այստեղից խոսեք, ախր ես գիտեմ, որ այդ տեղից խոսողների մեծ մասը, որ գա այստեղ կանգնի, ոտքերը նենց կդողան, որ այդ ցնցումները դուք էլ կզգաք՝ մինչեւ վերջին նստարանը»,-ասաց նա եւ նշեց, որ նրանք ովքեր չեն կարողանում խոսել, գոնե կարողանան լռել:

«Իսկ ինչը սկսել է մեծամասնությունը քրեական ենթամշակույթի մասով՝ շարունակվելու է, եւ նրանք, որոնք չեն հասկանում, թե ինչ է կատարվում, մնալու են պատմության մայթեզրին կանգնած»,-ասաց Կոնջորյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր ԱԺ նիստերի դահլիճում քաշքշուկ տեղի ունեցավ: Անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանն անդրադարձավ ԲՀԿ-ական Գեւորգ Պետրոսյանի ելույթին, ով դահլիճում ներկա Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին ասել էր, որ քրեական հեղինակություններից բացի լավ կլինի պայքարել նաեւ այլ մարդկանց դեմ. «Երեք տառով բառ կա, նաեւ դրանց դեմ պետք է պայքարել»,-ասել էր Պետրոսյանը:

Արման Բաբաջանյանն իր ելույթի սկզբում նշեց, որ ԲՀԿ-ի անունից՝ ինչ-որ մեկն այստեղ պետք է ներողություն խնդրի այդ խայտառակ պահվածքի համար: Նրա խոսքի ժամանակ հնչեցին ծափահարություններ, իսկ տեղից ԲՀԿ-ական պատգամավորներից մեկն ինչ-որ բան ասաց, ինչին Բաբաջանյանն արձագանքեց. «Լռեք, երբ ես խոսում եմ»:

Այս ելույթից հետո Արման Բաբաջանյանը զբաղեցրեց իր տեղը, ինչից հետո ԲՀԿ-ական պատգամավոր Արթուր Դալլաքյաննը գնաց դեպի Արման Բաբաջանյանը, ով ոչ մի կերպ չարձագանքեց քաշքշոցին:

«Իմքայլական» պատգամավորներն ու ԲՀԿ-ականները Դալլաքյանին չթույլատրեցին մոտենալ Բաբաջանյանին: Արձագանքելով միջադեպին՝ Արարատ Միրզոյանն ամբիոնից ասաց. «Պատգամավորները հերթագրվում ու ամբիոնից խոսում են եւ չեն կարող հետապնդվել իրենց ելույթների համար, ով չի գիտակցում այս նորմերը, թող հրաժարվի մանդատից եւ «հայաթի բիսեդկում լռվի»։ Ռազբորկա՞ եք ուզում անեք: Չէ, ուրեմն նստեք տեղդ, լսեք ելույթը եւ մի գնացեք նախորդ ելույթ ունեցողի մոտ»:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: