Հայերեն   English   Русский  

Պարոն Բաբաջանյանին էլ պետք է հեռացնեք նիստերի դահլիճից՝ որպես սադրիչ. Արման Աբովյան


  
դիտումներ: 89

Այսօր՝ հունվարի 21-ին, ԱԺ նիստի ընթացքում ԲՀԿ պատգամավոր Արման Աբովյանը հայտարարեց, որ եթե իրենց կուսակցության չորս պատգամավոր է հեռացվում դահլիճից, ապա պետք է հեռացվի նաև սադրիչը՝ Արման Բաբաջանյանը:

«Պարոն Բաբաջանյանն արդեն որերորդ անգամ սադրում է: Հասկանում եմ` ինչի համար է նա սադրում, որ լրատվամիջոցում, որը պարոն Բաբաջանյանի հովանավորության տակ է, հայտնվի մի գրառում` «Բարգավաճ Հայաստանը» պաշտպանում է կրիմինալը»: Ոչ, կրկին անգամ անգամ ոչ, չի ստացվի մեր վզին փաթաթել այն, ինչը գոյություն չունի: ԲՀԿ-ն պաշտպանում է քաղաքացու իրավունքները, եւ այս օրենքը ոտնահարում է ոչ թե, այսպես կոչված, գողական աշխարհին, այլ հենց քաղաքացու իրավունքները»,-ասաց նա եւ կոչ արեց բոլորին հանգստանալ:

Արման Աբովյանը բոլորին կոչ արեց բոլորին հանգստանալ, որպեսզի չտանենք սրման, որովհետեւ արդեն իսկ Facebook-ում տեսնում է անընդունելի գրառումներ. «Հիմա մենք էլ գրառումներ անե՞նք»: Ես հասկանում եմ իրական նպատակը՝ կրկին անգամ մեզ ներգափոխելով մեր դիրքորոշումը, բերել բավականին հասկանալի եզրույթները մեր վրա փաթաթել»,-ասաց նա:

Դիմելով ԱԺ նախագահությանը՝ Արման Աբովյանն ասաց. «Եթե կարգապահական պատճառով «Բարգավաճ Հայաստանի» չորս պատգամավոր է հեռացվում, ապա, ես կարծում եմ, որ պետք է հեռացվի նաեւ սադրիչը` պարոն Բաբաջանյանը»:

Սրան արձագանքեց ԱԺ նախագահը՝ նշելով. «Լավ է, որ այդպես եք կարծում, բայց յդպիսի կարգապահական տույժ կիրառելու իրավունք ունի միայն նիստը նախագահողը»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր ԱԺ նիստերի դահլիճում քաշքշուկ տեղի ունեցավ: Անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանն անդրադարձավ ԲՀԿ-ական Գեւորգ Պետրոսյանի ելույթին, ով դահլիճում ներկա Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին ասել էր, որ քրեական հեղինակություններից բացի լավ կլինի պայքարել նաեւ այլ մարդկանց դեմ. «Երեք տառով բառ կա, նաեւ դրանց դեմ պետք է պայքարել»,-ասել էր Պետրոսյանը:

Արման Բաբաջանյանն իր ելույթի սկզբում նշեց, որ ԲՀԿ-ի անունից՝ ինչ-որ մեկն այստեղ պետք է ներողություն խնդրի այդ խայտառակ պահվածքի համար: Նրա խոսքի ժամանակ հնչեցին ծափահարություններ, իսկ տեղից ԲՀԿ-ական պատգամավորներից մեկն ինչ-որ բան ասաց, ինչին Բաբաջանյանն արձագանքեց. «Լռեք, երբ ես խոսում եմ»:

Այս ելույթից հետո Արման Բաբաջանյանը զբաղեցրեց իր տեղը, ինչից հետո ԲՀԿ-ական պատգամավոր Արթուր Դալլաքյաննը գնաց դեպի Արման Բաբաջանյանը, ով ոչ մի կերպ չարձագանքեց քաշքշոցին:

«Իմքայլական» պատգամավորներն ու ԲՀԿ-ականները Դալլաքյանին չթույլատրեցին մոտենալ Բաբաջանյանին: Արձագանքելով միջադեպին՝ Արարատ Միրզոյանն ամբիոնից ասաց. «Պատգամավորները հերթագրվում ու ամբիոնից խոսում են եւ չեն կարող հետապնդվել իրենց ելույթների համար, ով չի գիտակցում այս նորմերը, թող հրաժարվի մանդատից եւ «հայաթի բիսեդկում լռվի»։ Ռազբորկա՞ եք ուզում անեք: Չէ, ուրեմն նստեք տեղդ, լսեք ելույթը եւ մի գնացեք նախորդ ելույթ ունեցողի մոտ»:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: