Հայերեն   English   Русский  

«Հրազդան» կիրճում «Փարվանա» ռեստորանի տարածքում թալանել են երգչուհու Porsche Cayenne-ը


  
դիտումներ: 159

Երևանում, այսօր՝ հունվարի 21-ին, գողության դեպք է տեղի ունեցել.

Ժամը 01։40-ի սահմաններում ոստիկանության Մալաթիայի բաժին է ահազանգել Երեւանի բնակիչ՝ 31-ամյա Մարգարիտա Բարխոյանը և հայտնել, որ նախորդ օրը, ժամը 19։30-ից մինչև հունվարի 21-ի ժամը 01։20-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ գողացել են Հրազդանի կիրճում գտնվող «Փարվանա» ռեստորանային համալիրի տարածքում կայանված իրեն պատկանող Porsche Cayenne մակնիշի 60 OP 009 համարանիշի ավտոմեքենայի լուսարձակները։

Shamshyan.com-ի հաորդմամբ, փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Աղբյուրի տեղեկություններով՝ Մ. Բարխոյանը եւ իր եղբայրը՝ Վլադիմիր Բարխոյանը, երգարվեստում հայտնի են բազմաթիվ դուետներով։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: