Հայերեն   English   Русский  

Դանակահարություն՝ Երևանի թիվ 191 դպրոցում. 15-ամյա աշակերտը տեղափոխվել է հիվանդանոց


  
դիտումներ: 43

Երեւանում, հունվարի 20-ին, դանակահարություն է տեղի ունեցել.

Ժամը 12։30-ի սահմաններում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ «աջ ազդրի կտրած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի տղա երեխա։

Shanshyan.com-ի հաղորդմամբ, ոստիկանները պարզել են, որ վիրավորը 15-ամյա Հարություն Հ-ն է, ով հիվանդանոց է տեղափոխվել թիվ 191 դպրոցից։

Մինչ բժիշկները օգնություն էին ցուցաբերում երեխային, Մալաթիայի ոստիկանները պարզել են, որ նույն օրը, ժամը 10։00-ի սահմաններում նշված դպրոցի միջանցքում Հարություն Հ-ին անզգուշությամբ մարմնական վնասվածքը պատճառել է նույն դպրոցի սան՝ 15-ամյա Ստեփան Ա-ն, ով ծնողի հետ հրավիրվել է ոստիկանություն։

Աղբյուրի տեղեկություններով՝ վիրավորը սովորում է նշված դպրոցի 9-րդ դասարանում։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: