Հայերեն   English   Русский  

Անասնաբուժական կետից գողացել էին բանկային քարտեր, փաստաթղթեր ու փող․ Ջերմուկի ոստիկանների բացահայտումը


  
դիտումներ: 24

Հունվարի 18-ին ոստիկանության Ջերմուկի բաժնում հաղորդում ստացվեց,

որ Կեչուտ գյուղի անասնաբուժական կետից գողություն են արել։ Գաղտնի հափշտակել էին աշխատակցի անձնագիրը, սոցիալական քարտը, բանկային քարտերն ու 80 հազար դրամ։ Տուժողից հաղորդում ընդունելուն պես Ջերմուկի քրեական հետախույզներն անցան օպերատիվ միջոցառումների իրականացմանը։ Պարզվեց, որ անասնաբուժական կետի դուռը բացել են բանալիով։ Հետագայում փաստական տվյալներ ձեռք բերվեցին, որ գողությունը կատարած անձը տուժողի բաճկոնի գրպանից նախապես գողացել էր բանալին։ 25-ամյա երիտասարդը հայտնաբերվեց, բերման ենթարկվեց ոստիկանության Ջերմուկի բաժին ու տվեց խոստովանական բացատրություն։ Հետագա միջոցառումներով փաստաթղթերն ու բանկային քարտերը հայտնաբերվեցին․ փողը ծախսել էր։ Դեպքի հանգամանքները քննությամբ պարզվել են։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: