Հայերեն   English   Русский  

Ըստ Ալեն Սիմոնյանի՝ Արթուր Վանեցյանը քաղաքական դաշտում դեռ երկար ճանապարհ ունի անցնելու


  
դիտումներ: 124

Այսօր՝ հունվարի 21-ին, լրագրողների հետ զրույցի ընթացքում ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն ասաց, որ

Արթուր Վանեցյանը քաղաքական դաշտում դեռ երկար ճանապարհ ունի անցնելու:

Հարցին, թե նրան իրենց մրցակից համարո՞ւմ են, ԱԺ փոխնախագահը պատասխանեց. «Ցավոք սրտի, այսօր քաղաքական հայտ ներկայացնող մարդկանց մեջ ես որեւէ լուրջ մրցակից այսօրվա իշխանությանը չեմ տեսնում, որովհետեւ դրանք հիմնականում տարբեր ձեւով կաղապարված եւ կապված են նախկին իշխանությունների հետ: Դա շատ լուրջ ու խոցելի գործոն է»:

Նա խորհուրդ տվեց սպասել, որ Արթուր Վանեցյանն ասի, որ ինքը քաղաքական գործիչ է, որ ինքը կուսակցություն է ստեղծում եւ որ ինքն ընդդիմություն է, որից հետո հնարավոր կլինի գնահատական տալ. «Կարող է ինքը մտնում է քաղաքական դաշտ ու հայտարարում է, որ սատարում է «Իմ քայլը» խմբակցությանը եւ Նիկոլ Փաշինյանին»,-ասաց նա:

Հարցին, թե երբ է վերջին անգամ շփվել Վանեցյանի հետ, նա պատասխանեց. «ՀՖՖ նախագահի պաշտոնից իր հրաժարականի օրերին»:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: