Հայերեն   English   Русский  

խորհուրդ եմ տալիս իսկապես կարևոր խոսակցություններում օգտվել Signal մեսենջերից


Կարեն Վրթանեսյան,ֆբ գրառում


  
դիտումներ: 292

Երեկ գրել էի Հայաստանի ներսում գաղտնալսող՝ իշխանություններին ավելի հավատարիմ, առանձին կառույց ստեղծելու պլանների մասին։

Պարզվեց, որ մինչ այդ պլաններն իրականացնելն այնուամենայնիվ երեկվանից ոստիկանությանը թույլատրել են գաղտնալսել։

Ինչը ավելացնում է հավանականությունը, որ ձեզ կարող են գաղտնալսել ապօրինաբար, օրինակ՝ մրցակցի պատվերով։

Հաշվի առնելով, որ մեսենջերների մի զգալի մասն էլ է որոշ չափով հասանելի դարձել Հայաստանի իշխանությունների համար (օրինակ՝ Ֆեյսբուք հարցումներ են ուղարկում իրավապահները և քիչ չեն դեպքերը, որ դրական պատասխան են ստանում), խորհուրդ եմ տալիս իսկապես կարևոր խոսակցություններում օգտվել Signal մեսենջերից։

Անվճարներից այս պահի դրությամբ ամենահուսալին է, ինչքանով որ տեղյակ եմ։

#դրախտ1984
#նիկոլապետություն





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: