Հայերեն   English   Русский  

Առաջարկվում է փոփոխություն մտցնել հաշմանդամության կարգի տրամադրման օրենսդրությունում


  
դիտումներ: 48

ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու համար քննարկում է զինվորական ծառայությունից նաև 5 տարի անց հաշմանդամության կարգ տալու օրինագիծը:

«Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը հեղինակել է ՀՀ կառավարությունը:

«Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծն Ազգային ժողովում ներկայացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Սմբատ Սաիյանը:

«Երբ զինվորական ծառայության ընթացքում ստացվել է վնասվածք, խեղում կամ հիվանդություն, և դրա հիմքով դիմել են ՊՆ-ի դեպքում կենտրոնական ռազմական հանձնաժողով, Ոստիկանության դեպքում՝ իր համապատասխան հանձնաժողովը, տրվել է այդ հիվանդության, վնասվածքի կամ խեղման հետ կապված զինվորական կապ, որը ներկայացվել է մեր բժշկասոցիալական հանձնաժողովին, որը և նշանակում է հաշմանդամության կարգը, բայց դա տրվել է ծառայությունից ազատումից հետո հինգ տարի ժամկետով: Մենք դեպք ենք ունեցել, որ 2000 թ. մարդը դուրս է եկել ծառայությունից, բայց 2018 թ. է դիմել հաշմանդամության կարգի հետ կապված, և պատճառական կապ է առաջացրել։ Եվ քանի որ օրենքում նշված է, որ հինգ տարուց հետո չենք կարող զինվորական պատճառական կապ տալ, և կարող ենք միայն աշխատանքային հաշմանդամության կենսաթոշակ նշանակել, ՍԴ-ն որոշել է, որ սա հակասում է Սահմանադրությանը, և մենք հանում ենք այդ կարգավորումը»,- նշեց Սաիյանը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: