Հայերեն   English   Русский  

Քննարկվել են Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը և տարածաշրջանային վերջին զարգացումները


  
դիտումներ: 267

Հունվարի 21-ին Միքայել Մելքումյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը,

որի ընթացքում քննարկվել են Իրանի Իսլամական Հանրապետության շուրջ ստեղծված իրավիճակը եւ տարածաշրջանային վերջին զարգացումները:

Արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը տեղեկացրել է, որ Իրանում կատարվող իրադարձություններին Հայսատանն ուշադրությամբ հետեւել է: Փոխնախարարը նշել է, որ այդ օրերին նախարարությունն ու դեսպանատներն աշխատել են շուրջօրյա` հասկանալով, որ ցանկացած իրարանցում լուրջ հետեւանքներ կարող է ունենալ նաեւ մեր երկրի համար:

Շավարշ Քոչարյանը պատասխանել է պատգամավորներին հետաքրքրող հարցերի, որից հետո քննարկումը շարունակվել է դռնփակ ձեւաչափով:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: