Հայերեն   English   Русский  

​Իսպանիայի իշխանությունները որոշել են պաշտոնյաների աշխատավարձը բարձրացնել 2 տոկոսով


  
դիտումներ: 307

Պետծառայողները «պետության համընդհանուր բարեկեցության հիմքն» են, նշել է երկրի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Խեսուս Մոնտերոն:

Իսպանիայի Նախարարների խորհուրդն այսօր հավանություն է տվել պաշտոնյաների աշխատավարձի բարձրացմանը 2 տոկոսով, ինչը վերաբերում է 2,5 մլն պետական ծառայողներին: Այդ մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Խեսուս Մենտերոյի՝ մամլո ասուլիսում արած հայտարարությանը:

«Մենք կատարում ենք մեր պարտավորությունը պետական ծառայողների առջև, ինչը առաջնահերթություն է, քանի որ նրանք մեր պետության համընդհանուր բարեկեցության հիմքն են»,- ընդգծել է նա:

Պաշտոնյաների աշխատավարձի բարձրացման հարցն առաջադրվել էր անցյալ տարի, սակայն սոցիալիստ Պեդրո Սանչեսի կառավարությունն այն ժամանակ պաշտոնակատարի կարգավիճակով էր: Ուստի նա նախընտրեց սպասել Իսպանիայի նախարարների կաբինետի ձևավորմանը, որպեսզի առաջ տանի տվյալ նախաձեռնությունը: Սա նոր կոալիցիոն կառավարության երկորդ կարևոր տնտեսական միջոցառումն է, առաջինը երկրում թոշակները 0,9 տոկոսով բարձրացնելու մասին որոշումն էր:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: