Հայերեն   English   Русский  

«Կինոյի մասին» օրենքն անհրաժեշտություն է. Գևորգ Գևորգյան


  
դիտումներ: 1496

«Կինոյի մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակման վերաբերյալ, ՀՀ մշակույթի նախարարի հրամանով ստեղծվել է մասնագիտական հանձնաժողով: Հանձնաժողովում ընդգրկված են հեղինակավոր կինոգործիչներ: Օրենքի նախագծի առաջին տարբերակն պատրաստ կլինի 10-15 օր հետո:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակի օրենքի կարևորության մասին խոսեց Ազգային կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանը:

Նա մասնավորապես նշեց, որ «Կինոյի մասին» օրենքն այսօր անհրաժեշտություն է. «Այդ օրենքը հեշտություն կմտցնի կինոարտադրության, համատեղ կինոարտադրության, հայկական կինոյի տարածման ոլորտներում, կհեշտացնի հարկային համակարգը»,- Գևորգ Գևորգյանը:

Ազգային կինոկենտրոնի տնօրենի խոսքով` սահմանափակող կառույցը ոչ միայն կվերահսկի արդեն պատրաստի ֆիլմերը ցուցադրության ժամանակ, այլև հենց պատրատման ընթացքում թե ով պետք է նկարահանի:

Օրենքը կարևոր է նաև ֆիլմերը տարածելու առումով: Գևորգ Գևորգյանի կարծիքով այն կնպաստի միջազգային ընկերությունների և գործիչների հետ համագործակցությանը:

Գևորգ Գևորգյանն ասաց, որ չնայած շատերի մտավախություններին, օրենքն ժամանակավրեպ չէ. «Այս մասին միայն հիմա չեն խոսում, բազմիցս քննարկվել է, այս հարցը: Կինոյի միջավայրը նույնպես այժմ բավականին ակտիվացել է. սա լավագույն պահն է ոլորտը կարգավորող օրենք ընդունել»:

Նա նշեց, որ օրենքի ստեղծման ընթացքում հաշվի են առնելու բոլոր կինոգործիչների կարծիքները:

Կինոդերսան Միքայել Պողոսյանն իր հերթին նշեց, որ պետք է լիցենզիա տալ ֆիլմերի ցուցադրության համար: Ըստ նրա` դա խիստ սահմանափակում չէ` առանց սահմանափակումների, անհնար է անգամ երեխաների դաստիարակությունը.





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: