Բռնցքամարտի հավաքականն ուսումնամարզական հավաք է անցկացնում
դիտումներ: 678
Բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունից տեղեկանում ենք, որ Հայաստանի հավաքականը այս հավաքի ընթացքում կանցնի ֆիզիկական հատուկ պատրաստականություն, որը կնպաստի բռնցքամարտիկների դիմացկունության բարելավմանը: Մեր ընտրանին օրեկան անցկացնում է 3 մարզում և ինչպես հաստատեց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանը հայ բռնցքամարտիկները հստակ կատարում են իր տված առաջադրանքները:
Ծաղկաձորյան հավաքը հայ բռնցքամարտիկների համար նաև նախապատրաստական փուլ կլինի մայիսին կայանալիք միջազգային մրցաշարերից առաջ: