Հայերեն   English   Русский  

Արսեն Խոջոյանի առողջական վիճակը բարելավվել է


  
դիտումներ: 773

Տավուշի մարզի սահմանամերձ Վերին կարմիրաղբյուր գյուղի բնակիչ 24-ամյա Արսեն Խոջոյանը այսօր դուրս է գրվել հիվանդանոցից:

Արդեն երկու շաբաթից ավելի էր, նա ստացիոնար բուժում էր ստանում ՀՀ առողջապահության նախարարության մաշկաբանության և սեռավարակների գիտաբժշկական կենտրոնում: Նրա մայրը՝ Սվետլանա Խոջոյանը, Անկախի թղթակցի հետ զրույցում նշել է, որ հիվանդանոցային հերթական բուժումից հետո Արսենն իրեն լավ է զգում:

Նշենք, որ անցած տարի գարնանը ադրբեջանական գերությունից վերադառնալուց հետո Արսենի մոտ ախտորոշվել է «վուլգար փսորիազ» կոչվող հիվանդությունը, որ պարբերական սրացումների պատճառով Արսեն Խոջոյանը մի քանի ամիսը մեկ գալիս է Երևան՝ մասնագիտական հիվանդանոցում բուժում ստանալու նպատակով: Մասնագետները հիվանդության պատճառ են համարում գերեվարության հետևանքով սթրեսը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: