Հայերեն   English   Русский  

Օրացույցի այս օրը.ձախլիկների միջազգային օրն է


  
դիտումներ: 1398

Օգոստոսի 13-ը Ձախլիկների միջազգային օրն է:

Այն առաջին անգամ նշվել է 1992-ի օգոստոսի 13-ին` Ձախլիկների բրիտանական ակումբի նախաձեռնությամբ, որը ստեղծվել է 1990-ին: Այդ օրը ողջ աշխարհի ձախլիկները ձգտում են ապրանքարտադրողների ուշադրությունը հրավիրել իրենց կողմն ու կոչ են անում հաշվի առնել նաև իրենց հարմարությունները:

Վիճակագրության համաձայն, մոլորակի բնակչության 10%-ը ձախլիկ է, ու դեռ շատ երկրներում են փորձում ձախլիկներին ստիպել աջով աշխատել:

Համենայն դեպս, հոգեբանները կարծում են, որ ձախլիկները ուժեղ բնավորություն ունեն ու ստեղծագործելու հզոր ներուժ:

Ձախլիկ հայտնիները. Մարկ Տվեն, Լեոնարդո դա Վինչի, Միքելանջելո, Բեթհովեն, Ռախմանինով, Հուլիոս Կեսար, Ալեքսանդր Մակեդոնացի, Նապոլեոն, Չերչիլ, Ժաննա Դ'Արկ:

Որոշ գիտնականներ կարծում են, որ ՌԴ նախագահ Պուտինը թաքնված ձախլիկ է:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: