Հայերեն   English   Русский  

Տիգրան Մարտիրոսյանը ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն է, Անդրանիկ Կարապետյանը՝ բրոնզե մեդալակիր


  
դիտումներ: 1440

Թբիլիսիում շարունակվում է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը:

Այսօր Հայաստանը ներկայացնող Տիգրան Մարտիրոսյանը դարձավ Եվրոպայի եռակի չեմպիոն Թբիլիսում շարունակվող ծանրամարտի Եվրոպայի առաջնության 77 կգ քաշային կարգում:

Հայաստանի հավաքականի մեկ այլ անդամ Անդրանիկ Կարապետյանը բրոնզե մեդալ նվաճեց :

Աշխարհի նախկին չեմպիոն Տիգրան Մարտիրոսյանը երկամարտում գրանցեց 351 կգ արդյունք և անձնական քաշով գերազանցելով Ռուսաստանը ներկայացնող գերմանացի Վիկտոր Գեցին, նվաճեց ոսկե մեդալ:

Հայաստանի ներկայացուցիչներից հաջորդը հանդես կգա Աղասի Աղասյանը՝ ապրիլի 16-ին :





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: