Թուրքիայի դեսպանի հետկանչը լայնորեն տարածեց Հռոմի պապի կողմից Հայոց ցեղասպանության հաստատումը
- Ջնջել «Հայոց ցեղասպանություն» բառերը Պապի ուղերձիցՎատիկանում ապրիլի 12-ին մատուցվող պատարագի ժամանակ:
Թուրքական և ադրբեջանական լրատվամիջոցները դեսպան Փաչաջիի պնդումները ներկայացրեցինորպես խոշոր հաղթանակ թուրքական դիվանագիտության և ջախջախիչ պարտություն հայերի համար:
Դեսպան Փաչաջիի կեղծ պնդումները պարզապես նախատեսված էին Անկարայում իր վերադասի առջև նրա «լավ աշխատանքի» մասին տպավորություն ստեղծելու համար: Ճշմարտությունն այն է, որ Հռոմի պապը ոչնախատեսել էրայցելել Երևան Ապրիլի 24-ին, ոչէլայդ օրը պատարագ մատուցել Վատիկանում: Թուրքիայի դեսպանի երրորդ պնդումը, թե Պապը իր ապրիլի 12-ի ուղերձումչի օգտագործի «Հայոց ցեղասպանություն» եզրը, այլմիայն «աղոթքներ կբարձրացնիբոլոր նրանց համար, ովքեր իրենց կյանքը կորցրել են 1915-ի ողբերգական իրադարձությունների ժամանակ», ևսկեղծ դուրսեկավ:
Հակառակ դեսպան Փաչաջիի իսկական և երևակայական ճնշումներին՝ Հռոմի պապը բացահայտ և երկարաշունչ հիշատակումարեց Հայոց ցեղասպանությանը ապրիլի 12-ին Սուրբ Պետրոս տաճարում, որը տարածվեց ամբողջ աշխարհի հեռուստացանցերով, ռադիոներով, թերթերով և համացանցով: Միջոցառմանը ներկա էին Հայաստանինախագահ Սերժ Սարգսյանը, Գարեգին Բ կաթողիկոսը, Արամ Ա կաթողիկոսը, հայ կաթողիկե եկեղեցու պատրիարք Ներսես Պետրոս 19-րդը ևհազարավոր հավատացյալներ տասնյակ երկրներից:
Ահա որոշհատվածներ Հռոմիպապի ուղերձից.
«Անցյալ դարում մարդկային մեր ընտանիքը վերապրել է զանգվածային և աննախադեպ երեք ողբերգություն։ Դրանցից առաջինը, որ լայնորեն հայտնի է որպես «XX դարի առաջին ցեղասպանություն», խոցեց ձեր հայ ժողովրդին՝ առաջին քրիստոնյա ազգին, ինչպես նաև կաթոլիկ և ուղղափառ սիրիացիներին, ասորիներին, քաղդեացիներին և հույներին: Այդ սպանդին զոհ գնացին եպիսկոպոսներ և քահանաներ, հավատացյալ կանայք և տղամարդիկ, ծերեր և նույնիսկ անպաշտպան երեխաներ ու հիվանդներ: Մյուս երկու ողբերգություններն իրականացվել են նացիզմի և ստալինիզմի կողմից: Եվ, բոլորովին վերջերս, տեղի ունեցան այլ զանգվածային սպանություններ, ինչպես օրինակ Կամբոջայում, Ռուանդայում, Բուրունդիում և Բոսնիայում: Թվում է, թե մարդկությունը անկարող է վերջ դնել անմեղ արյան թափվելուն.... Սիրելի հայ քրիստոնյաներ, այսօր ցավով լցված մեր սրտերը միաժամանակ հուսառատ են Աստծո հարությամբ, և մենք այսօր ոգեկոչում ենք այդ ողբերգական իրադարձության, այդ անսահման ու անիմաստ կոտորածի հարյուրամյակը, որի դաժանությունը ձեր նախնիները ստիպված եղան կրել: Անհրաժեշտ է, և հիրավի մեր պարտքն է հարգել նրանց հիշատակը, քանի որ երբ հիշողությունը մարում է, նշանակում է, որ չարը թույլ է տալիս, որ այդ վերքերը բորբոքվեն: Չարիքը թաքցնելը կամ այն ժխտելը նույնն է՝ թույլ տալ, որ վերքն արյունահոսի առանց այն վիրակապելու»:
Արգենտինայում որպես կարդինալ Ֆրանցիսկոս պապը բազմիցս խոսել էր Հայոց ցեղասպանության մասին և երեք հիշատակում ներառել այդ հարցով իր «Երկնքում և երկրում» (2010 թ.) գրքում: 2013 թ. հունիսի 3-ին, շատ չանցած իր ընտրությունից, Ֆրանցիսկոս պապը Հայոց ցեղասպանությունը բնութագրեց որպես «20-րդ դարի առաջին ցեղասպանություն»:
Վատիկանը հայերի զանգվածային սպանություններին առաջին անգամ անդրադարձել էր 1915 թ. սեպտեմբերի 10-ին, երբ Բենեդիկտոս 15-րդ պապը նամակով դիմել էր սուլթան Մեհմեդ 5-րդին՝ պահանջելով դադարեցնել անմեղ հայերի ջարդերը: Երկու անգամ՝ 2000 թ. նոյեմբերի 9-ին և 2001 թ. սեպտեմբերի 27-ին, Հռոմի Հովհաննես Պողոս Երկրորդ պապը և Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը, հանդես եկան Հայոց ցեղասպանությունը ճանաչող համատեղ հայտարարություններով:
Զարմանալի չէր, որ Թուրքիայի կառավարությունը շատ խիստ արձագանքեց Հայոց ցեղասպանության վերաբերյալ Հռոմի պապի հիշատակմանը և անմիջապես հետ կանչեց իր դեսպանին Վատիկանից: Դեսպան Փաչաջին այժմ հնարավոր է ազատվի իր պաշտոնից կեղծ պնդումներ անելու համար, թե իբր իրեն հաջողվելէր լռեցնել Հռոմի պապին Հայոց ցեղասպանության հարցում: Մինչդեռ, թուրքական կառավարության չափազանց բուռն արձագանքը և Հռոմի պապի՝ իր ուղերձի համար ներողություն խնդրելու մերժումը, միջազգային խորագրեր ստեղծեցին ամբողջ աշխարհի հեռուստացանցերում, կայքերում և թերթերում:
Վաղուց ծրագրված թուրքական ջանքերը՝ խոչընդոտելու Հայոց ցեղասպանության հարյուրամյակը, խեղդվեցին լրատվամիջոցների մեծ ուշադրության հորձանուտում՝ պայմանավորված Քարդաշյանների առաջինայցով Հայաստան և Հռոմի պապի Հայոց ցեղասպանության խիզախ վերահաստատումով հենց Ապրիլի 24-ից առաջ:
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի