Հայերեն   English   Русский  

​Կենցաղային խորհուրդներ


  
դիտումներ: 5621

Կերակրի աղը իհարկե անփոխարինելի միջոց է թե՛ խոհանոցում և թե՛ բժշկական իմաստով: Շատերը գիտեն, թե որքան է այն օգնում կենցաղում` հետքերից ազատվելու համար: Միշտ չէ, որ ձեռքի տակ ունենում ենք կենցաղային մաքրության պարագաներ, ուստի այս խորհուրդները տեղին կլինեն նման իրավիճակներում ցանկալի արդյունք ստանալու համար:

Աղը հրաշալի մաքրում է անհուսալի թվացող կեղտոտ մակերեսները: Ահա 6 խորհուրդ, որոնք կբացահայտեն աղի դեռևս անհայտ հատկությունները:

1.Գիտե՞ք, որ աղը հրաշալի հանգցնում է կրակը: Տապակում հանկարծակի բռնկված կրակը կարելի է հանգցնել մի բուռ աղով:

2. Եթե պատահական ձեռքից ձուն ցած է ընկել, ապա տնտեսուհիները գիտեն, թե ինչ գլխացավանք է այն մաքրելը: Այս դեպքում ևս աղը օգնության կհասնի: Կոտրված ձվի վրա առատ աղ ցանեք, ու այն մաքրելը շատ կհեշտանա:

3. Եթե սպունգը շատ է յուղոտվել, ապա գիշերը դրեք աղաջրի մեջ, առավոտյան այն լրիվ մաքուր ու թարմ տեսք կունենա:

4. Եթե ջրահեռացման ծորակը խցանվել է, պետք է աղը խառնել քացախի հետ (1:1) ու այդ խառնուրդը լցնել խնդրահարույց անցքը, վրայից` եռման ջուր: Տվյալ միջոցն արդյունավետ է խանութից գնվածից ոչ պակաս:

5. Եթե թասերն ու թավաները դժվարանում եք մաքրել այրվածքից, ապա դրանց մեջ հաստ շերտով աղ լցրեք ու ջուր ավելացնելով` տաքացրեք կրակին: Այդ խառնուրդը հաջողությամբ հեռացնում է այրվածքն ընդամենը 10 րոպեում:

6, Աղը նունիսկ արդուկի տակն է հրաշալի մաքրում: Դրա համար հարկավոր է մի քիչ աղ լցնել յուղաթղթի վրա ու արդուկել: Իսկույն արդուկի տակը կփայլի այդ փոքրիկ հնարքի շնորհիվ:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: