Հայերեն   English   Русский  

​Ի աջակցություն միասեռ ամուսնությունների` երկու հայտնի ճապոնուհիներ հարսանիք են կազմակերպել (Լուսանկար)


  
դիտումներ: 1066

The Asahi Shimbun պարբերականի փոխանցմամբ` երկու հայտնի ճապոնուհիներ` հեռուստաաստղեր Այակա Իտինոսեն և դերասնուհի Ականե Սուգիմորին հարսանիք են կազմակերպել` ի աջակցություն միասեռ ամուսնությունների: Գրում է Gazeta.ru-ն:

Արարողությունը տեղի է ունեցել Տոկիայում և երկու հարսնացուներն էլ հանրությանը ներկայացել են հարսի ճերմակ զգեստներով:

Պարբերականի հավաստմամբ` այս զույգի ամուսնությունը պաշտոնապես չեն ընդունվի ճապոնական իշխանությունների կողմից, սակայն նորապսակները հույս ունեն, որ իրենց օրինակը կօգնի տեղական հասարակությանն առավել համբերատար վերաբերվել երկրում միասեռ ամուսնություններին:

միասեռ ամուսնություն

“Մենք ցանկանում ենք ծանուցում տալ մեր ամուսնության մասին, սակայն չգիտենք` արդյոք այն կընդունվի”, - հայտարարել է 34-ամյա Իտինոսեն կայացած մամլո ասուլիսի ընթացքում:

Իսկ 28-ամյա Սուգիմորին, իր հերթին խոստովանել է, որ նրանք ցանկանում են երեխաներ մեծացնել:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: