Ծնողազուրկ դեռահասների ուխտագնացություն Ծիծեռնակաբերդ
Ծնողազուրկ դեռահասների և երիտասարդների այս ուխտագնացությունը դեպի Ծիծեռնակաբերդ կնպաստի ոչ միայն նրանց խոր տեղեկացվածությանը՝ եղեռնագործությանը վերաբերող պատմական արխիվային փաստաթղթերին, պատմական ողբերգական իրադարձություններին, այլև կհանդիսանա յուրատեսակ ուխտ՝ նաև այս պատանիների ու աղջիկների համար՝ երբեք չանթեղելու իրենց մեջ գենետիկ հիշողությունը, ապրելու առավել նպատակաուղղված. 1915թ. ապրած մեր ժողովրդի մի զգալի հատված վերածնվեց որբության, արհավիրքների, կոտորածների սարսափներից ու ավերածություններից, կերտեց պետություն և հայրենիք՝ տարբեր ժամանակահատվածներում դիմակայելով ժամանակի փորձու-թյուններին՝ կարողացավ ապահովել իր լինելությունը: Կարծում ենք, որ որբ երիտասարդների այցելու-թյունը Ծիծեռնակաբերդ նրանց կհաղորդի ապրելու և արարելու այս ուժը՝ աշխարհին ներկայացնելով հայության անկոտրում ոգու ևս մի մասնիկ:
Ուխտագնացությունը կայանում է ՀՀ ԱԺ նախագահի բարձր աջակցությամբ, ՀՀ ԱԺ պատգամավորների և աշխատակազմի ներկայացուցիչների, մտավորականների և այլոց մասնակցությամբ: