Հայերեն   English   Русский  

​Շեր, Քիմ Քարդաշյան, Անդրե Աղասի. The Guardian-ը թվել է Սփյուռքի 10 ականավոր հայերին


  
դիտումներ: 3543

՛՛Հայոց ցեղասպանությունից հետո հայերը ցրվեցին աշխարհի երկրներով մեկ և բարգավաճեցին՛՛,-գրում է The Guardian հեղինակավոր պարբերականը, անդրադառնում այն հայ նշանավոր անձանց, ովքեր այս կամ այն ոլորտում հաջողություն են ունեցել: Պարբերականը նշում է, որ աշխարհասփյուռ մոտ 10 միլիոն հայերը միշտ ծաղկեցրել են իրենց նոր հայրենիքը՝ նպաստելով բիզնեսի, սպորտի, մշակութային և քաղաքական կյանքի զարգացմանը:

The Guardian-ը ներկայացրել է 10 ականավոր հայերին:

Cher in concert at the Saddledome, Calgary, Canada.

1.Շեր

68 ամյա երգչուհի Շերը՝ Շերլին Սարգսյանի մայրը, ամերիկուհի է, հայրը՝ամերիկահայ: Բազմակի մրցանակակիր երգչուհին խոստովանել է, որ իր հայ արմատների հետ սերտ կապ չի ունեցել: Այնուամենայնիվ, այդ ամենը փոխվել է 1993 թվականին,երբ երգչուհին հայ-ադրբեջանական պատերազմի ընթացքում միսիոներական այց կատարեց Հայաստան: Իսկ անցյալ շաբաթ Հայոց ցեղասպանությունը վերապրած իր տատիկի հուշերի մասին գրառում կատարեց թվիթերյան իր էջում՝ կոչ անելով Թուրքիային ճանաչել Ցեղասպանությունը:

Kim Kardashian and Kanye West visit the memorial to the victims of genocide in Yerevan, Armenia.

2. Քիմ Քարդաշյան

Guardian-ը 10 նշանավոր հայերի թվում նշում է 34 ամյա ռեալիթի աստղ Քիմ Քարդաշյանին: Պարբերականը հիշեցնում Քիմի՝ Հայաստան կատարած այցելության, վարչապետի հետ հանդիպման մասին՝ նշելով, որ Քիմը ծաղիկներ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում: Նշվում է, որ այս այցը Հայոց ցեղասպանության 100ամյա տարելիցին բարձրացրեց հարցի մասին համաշխարհային իրազեկվածության մակարդակը, մի բան, որ անում է Քարդաշյանը ամեն տարի:

Andre Agassi at Wimbledon.

3. Անդրե Աղասի

44ամյա հայ Անդրե Աղասին Լաս Վեգասում է ծնվել:Մայրն ամերիկուհի է, հայրը՝ իրանահայ: Նրա ազգանունը Աղասյան էր, բայց նրա նախնիները փոխեցին Աղասի՝ հետապնդումներից խուսափելու համար: Բազմակի տիտղոսակիր Անդրե Աղասին պրոֆեսիոնալ թենիսից հեռանալուց հետո իրեն նվիրել է մարդասիրական գործունեությանը:



French singer Charles Aznavour in 2009.
4. Շառլ Ազնավուր
90ամյա ֆրանսահայ նշանավոր երգիչ, դերասան, հասարակական գործիչ Ազնավուրը ծնվել է հայ փախտական Շահնուր Վարինագ Ազնավուրյանի և Ցեղասպանությունից փրկված Քնար Բաղդասարյանի ընտանիքում:
20-րդ դարի ընթացքում նա 100 ձայնագրություն է թողարկել, խաղացել մոտ 60 ֆիլմում: CNN-ի, Time Online-ի կողմից 1998թ.-ին նա ստացել է «Դարի արվեստագետի» կոչում:

Sergei Lavrov glares at the press in Moscow.

5. Սերգեյ Լավրով

2004թ.-ից ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը նախկինում ՄԱԿ-ում մոտ մեկ տասնամյակ Ռուսաստանի դեսպանն էր: Նա ծնվել է Մոսկվայում, հայրը հայ է, մայրը՝ ռուս: Պարբերականը մեջբերում է Լավրովի խոսքերը. «Իմ երակներում հայկական արյուն է հոսում»:

Kirk Kerkorian in 2008.6. Քըրք Քըրքորյան
Հանրահայտ բիզնեսմեն Քըրք Քըրքորյանը ևս տասնյակում է: Քըրքորյանի ծնողները հայեր են: Միլիարդատերը Հայաստանում 1988թ-ի Սպիտակի երկրաշարժից հետո զանազան ծրագրերի իրականացման համար մոտ 1 միլիարդ դոլար է նվիրաբերել:
Alain Prost after winning the British grand prix in 1990.

7. Ալան Պրոստ

«Ֆորմուլա - 1»-ի քառակի չեմպիոն, ավտոարշավորդ Ալան Պրոստը Ալան Պրոստը ևս հայկական ծագում ունի: 60ամյա Պրոստի ծնողները հայ են: Ցեղասպանությունից փրկված նրա տատիկը հասել է Ֆրանսիա, որտեղ հանդիպել է իր ամուսնուն և ծնունդ տվել Պրոստի մայրիկին՝ Մարի Ռոս Քարատչյանին:

Serj Tankian of System of a Down performs in Inglewood, California, this month.

8. Սերժ Թանկյան

System of a Down ռոք խմբի մենակատարը ծնվել է Լիբանանում, հայերի ընտանիքում, 5 տարեկանում տեղափոխվել Լոս Անջելես: Թանկյանի պապիկը փրկվել է Հայոց ցեղասպանությունից : Նրա խմբակիցներից երեքը ևս հայ են: Թանկյանը բարձրացրել է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը, իսկ 2014թ.-ին հայտարարել Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Wake Up The Souls Tour համերգային շրջագայության մասին, որը կեզրափակվի ապրիլի 23-ին` Երևանում տեղի ունենալիք համերգով:

9.Էնդի Սերքիս

Gollum, Andy Serkis's most famous role.

50 ամյա դերասանը հայտնի է Գոլումի դերով՝ Մատանիների տիրակալը ֆիլմում: Մայրը բրիտանուհի է, հայրը` հայ: Նրա հայրական ազգանունը Սարգսյան է, սակայն նրա նախնիներն այն դարձրել են Սերքիս:

David Dickinson, of Bargain Hunt fame.
10.Դեյվիդ Դիքինսոն

73-ամյա բրիտանահայ հնավաճառ Դեյվիդ Դիքինսոնի մայրը հայ է՝ Եվգինե Գուլեսսարյանը, սակայն մանուկ հասակում նրան որդեգրել են և մինչև 12տարեկանն ինքը չի իմացել այս մասին, երբեք չի հանդիպել իր կենսաբանական մորը: Սակայն CNN-ի հայտարարած ծրագրի շրջանակներում մեկնել է Թուրքիա, իր համար բացահայտել այն ճանապարը, որով իր նախնիները հասել են Անգլիա:




Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: