Հայերեն   English   Русский  

​Նեպալի երկրաշարժի զոհերի թիվը անցել է 3,200-ը


  
դիտումներ: 1844

Երկու օր առաջ Նեպալում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը անցել է 3,000-ը: Երկրում 80 տարվա ընթացքում առաջին ամենաավերիչ բնական աղետից փրկվածների որոնումները շարունակվում են:

Նեպալում զոհերի հաստատված թիվը 3,218 է, Հնդկաստանը հայտնել է 56 զոհերի մասին, իսկ Չինաստանը՝ 20:

Սպասվում է, որ զոհերի թիվը կաճի:

Երկրում ամենուր ավերածություններ են: Ապշած բնակիչները այժմ թափառում են երկրի մայրաքաղաք Կատմանդուի փողոցներում, որը այժմ գտնվում է միջազգային մարդասիրական օգնության ուշադրության կենտրոնում:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: