Հայերեն   English   Русский  

Ադրբեջանում ԶԼՄ-ները եղել են և մնում են անազատ. Freedom House


  
դիտումներ: 554

Ամբողջ աշխարհում 2014թ. ԶԼՄ-ների գործունեության պայմանները կտրուկ վատացել են՝ ավելի քան 10 տարվա ընթացքում դառնալով ամենավատը: Այս մասին ասված է ապրիլի 28-ին “Freedom House” կազմակերպության կողմից հրապարակված տարեկան զեկույցում:

Ինչպես հաղորդում է “Կոնտակտ” լրատվական կայքը, 199 երկրներից և տարածքներից, որտեղ մոնիթորինգ է անցկացվել, 2014թ. 63-ը (32%) ճանաչվել են ազատ, 71-ը (36%)` մասամբ ազատ, 65-ը (32%)`ոչ ազատ:

Ըստ զեկույցի՝ Ադրբեջանում կառավարությունը մեծածավալ հարձակում է իրականացրել անկախ ԶԼՄ-ների նկատմամբ՝ օգտագործելով սպառնալիքներ, սահմանափակող օրենքներ և շինծու քրեական մեղադրանքներ:

Ադրբեջանը զբաղացրել է 188-րդ տեղը Համաշխարհային վարկանիշում՝ կրկին հայտնվելով անազատ մամուլ ունեցող երկրների շարքում:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: