Հայերեն   English   Русский  

​Հայոց ցեղասպանության կապակցությամբ Դմիտրի Մեդվեդևի ցավակցական ուղերձը զայրացրել է թուրքերին


  
դիտումներ: 707

Թուրքական մամուլին զայրացրել է Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևի կողմից իր հայ գործընկերոջը` Հովիկ Աբրահամյանին Հայոց ցեղասպանության կապակցությամբ ուղղված ցավակցական ուղերձը: Ուղերձի մեջ Մեդվեդևը իր ցավակցությունն է հայտնել հայ ժողովրդին և դատապարտել հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը: Գրում է NovostiNK.ru.-ն:

Թուրքական «Hurriyet» պարբերականի փոխանցմամբ` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից հետո վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ևս կիրառել է “ցեղասպանություն” բառը:

«Radikal» հրատարակությունը ևս անդրադարձել է Մեդվեդևի հայտարարությանը` նշելով, որ չնայած այն հանգամանքին, որ Թուրքիայի ԱԳՆ-ն կտրուկ արձագանքեց Պուտինի կողմից հնչեցրած ցեղասպանություն բառին, Ռուսաստանի վարչապետը ևս այն կիրառեց:

Թուրքական իշխանամետ «Sabah» պարբերականն անդրադառնալով այս թեմային` մեջբերել է Մեդվեդևի խոսքերը.

“ Այս օրերին մենք հարգում ենք պատմության մեջ ամենաողբերգական իրադարձություններից մեկը` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը":





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: