Հայերեն   English   Русский  

​Հարցազրույց Գագիկ Գինոսյանի հետ

դիտումներ: 1327

-Այսօր ապրիլի 29 ին՝ պարի միջազգային օրը տեղի ունեցավ ազգային պարի բաց դաս: Ինչո՞ւ այս օրը մենք շեշտը դրեցինք ազգայինի վրա:

-Կարծում եմ գաղտնիքը պետք է փնտերլ Գարեգին Նժդեհի մի դարձվածքի մեջ.

Բոլոր ազգերը պետք է հայրենասեր լինեն, փոքրերն ավելի քան մեծերը, մենք ավելի քան բոլորը...

Ազգերը ապրում են իրենց լեզվով և մշակույթով, փոքրերն ավելի քան մեծերը, մենք ավելի քան բոլլորը, մենք ավելի ենք պարտավոր ներդաշնակ լինել մեր ազգային մշակույթին, դաստիարակվենք մեր մշակութային և գաղափարական արժեքներով, մեր տեսակը զորեղացնենք հազարամյակների բյուրեղացած մաշկութային գանձարանով, և ոչ այն համեմենք ժամանակակից կոչվող, բայց մեծամասամբ ժամանակավոր իբր մշակութային նմուշներով...

-Այսօր Կարապի լճի շուրջբոլորը մեծ ու գեղեցիկ պարաշրջաններ էին գոյացել, հազարավոր մարդիկ մասնակից եղան միջոցառմանը: Դուք սպասո՞ւմ էիք նման ծավալների:

-Մենք արդեն շուրջ տաս տարի է առնվազն ամիսը մեկ անգամ պարուսուցման բաց դասեր ենք անցկացնում, և բոլոր ցանկացողներին անվճար ուսուցանում ենք իրենց պապերի պարը, վերականգնելով խորհրդային ժամանակներում արհեստականորեն խզված մեր գենետիկ մշակութային ժառանգական կապը:

Առաջին միջոցառումները Նարեկացի արվեստի միությունում տաս տարի առաջ անգամ հիսուն մարդ չէր հավաքվում, բայց արդեն վեցերորդ տարին է, որ տարվա կեսը պարուսուցումներն անցկացնում ենք Գաֆեսճյան հիմնադրամի տարածքում՝Կասկադում, բացօթյա, և վաղուց նման միջոցառումների մասնակիցների ցանկը գերազանցել է հազար մարդու սահմանը, իսկ անցած տարի Էրեբունի-Երևան տոնին Ազատության հրապարակում իրականացրած տոնական պարուսուցման մասնակիցների թիվը հասնում էր 2-3 հազարի:

Կարծում եմ նման պարբերականությամբ, և նախորդ միջոցառումների նման մասնակիցների քանակով կարելի էր և ենթադրել նման խանդավառություն..

-Մասնակիցների թվում կային նաև դպրոցականներ: Կարելի՞ է համարել որ պիլոտային ծրագիրը արդարացրեց իրեն:

-Դպրոցականների խանդավառությունն ակնհայտ է, և դպրոցներում էլ մեծ մասամբ դասամիջոցների փոխարեն էլ են պարում, բայց ժամանակից առաջ չընկնենք, և մեկ ամսից ուսումնական տարվա վերջին հաշվետու համերգ-դաս կլինի, երբ բոլոր դպրոցները կներկայացնեն իրենց ձեռբերումներն ու նոր ավելի վստահ կկարողանանք ասել ծրագրի արդարացված լինելու մասին:

-ԵՎ վերջում: Ազգային պարի բաց դասերը մեծ թափ են հավաքել, որտե՞ղ եք նախատեսում շարունակել դրանք, չէ որ Կասկադն արդեն չի բավականացնի:

-Այս տարվա համար թերևս ամենալուրջ և ամենաբարդ լուծվող խնդիրներից է:

Մենք կշարունակենք մեր առաքելությունն ու նաև կփորձենք դիմել պատասխանատու մարմիններին, ավելի լայնածավալ, և լայնարձակ պարահրապարակով մեզ աջակցելու համար...

Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: