Հայերեն   English   Русский  

Ջենիֆեր Լոպեսը չի պատրաստվում ամուսնանալ Կասպեր Սմարթի հետ


  
դիտումներ: 646

Ջենիֆեր Լոպեսը չի նախատեսում ամուսնանալ Կասպեր Սմարթի հետ և 3 միլիոն դոլար արժողությամբ հարսանիք կազմակերպել: Life & Style-ը ավելի վաղ հայտնել էր, որ երգչուհին պատրաստվում է շքեղ միջոցառում կազմակերպել դեկտեմբերին:

Հայտարարության մեջ ասվում էր, որ Ջենիֆերը միջոցառման համար էկզոտիկ վայր է ընտրել Հավայները կամ Պուերտո Ռիկոն:

Հոդվածում նաև նշվում էր, որ հարսանիքի ժամանակ երգչուհու դուստր Էմ-ը կուղեկցի մորը, իսկ Լոպեսի որդին՝ Մաքսը կպահի մատանիները: Ըստ պնդումների՝ Լոպեսի երկու երեխաները ուրախությունից ցատկել են, երբ նա հայտնել է իր հարսանիքի մասին: Ըստ հոդվածի՝ Կասպերը մեծ ջանք է թափում Մաքսի և Էմի համար՝ ներառյալ նրանց համար հեքիաթներ կարդալը և խմորեղեն պատրաստելը:

Սակայն Gossip Cop-ը արագ հերքել է հարսանիքի վերաբերյալ լուրերը: Կայքը, մեջբերելով Լոպեսին մոտ կանգնած իր աղբյուրին, նշել է, որ երգչուհին չի պատրաստվում դեկտեմբերին ամուսնանալ Կասպերի հետ՝ ավելացնելով, որ լուրերը չեն համապատասխանում իրականությանը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: