Բուժիչ թեյեր
Սովորենք ճիշտ եփել թեյն ու հիշենք, որ չափազանց թունդ թեյը կարող է վնասել, քանի որ տարբեր թեյերը, հատկապես` խոտաբույսերովը, բնական խթանիչներ են պարունակում, որոնք վայրկենապես կարող են ազդել օրգանիզմի վիճակի վրա:
Մեկ բաժակ թեյին կբավարարի մեկ թեթև թեյի գդալ թեյախոտը:
Ուրեմն հիշենք.
- Կանաչ թեյն օգտակար է այն մարդկանց, որոնց օրգանիզմում նյութափոխանակությունը դանդաղ է կատարվում: Կանաչ թեյը գարնան ըմպելիք է` հարուստ ամինաթթուներով ու հակաօքսիդանտներով:
- Դաղձով թեյը շատ է օգնում նրանց, ովքեր մարսողության խնդիրներ ունեն: Սակայն հիշեք, որ դաղձով թեյը սրտի համար լրացուցիչ ծանրաբեռնվածություն է ստեղծում, ուստի պետք է խմել զգուշությամբ ու ոչ շատ:
- Թրնջխոտով (մելիսա) թեյ. բնական հրաշալի հանգստացուցիչ է ու միզամուղ միջոց, ուստի հրաշալի է քաշից ազատվելու և թունազերծման նպատակով:
- Կոճապղպեղով թեյ. էներգիա է հաղորդում, բարձրացնում արյան ճնշումը, զվարթություն ու մտքին հստակություն է տալիս: Շնչուղիների հիվանդությունների դեպքում տաքացնում է կոկորդը, օգնում օրգանիզմին վնասակար մանրէների դեմ պայքարում: Կարող է վերացնել սրտխառնուքը, բացել ախորժակը:
- Երիցուկով թեյն իսկական քնաբեր է, ու շատ օգտակար ստամոքս-աղիքային տրակտի աշխատանքին:
- Մասուրից ու հաղարջից թեյը հրաշալի վիտամինային ըմպելիք է. որն առաջարկվում է բոլորին, հատկապես հիվանդությունից հետո ուժերը վերականգնելու համար:
Ցանկացած թեյ մի պտղունց դարչինով շատ ավելի արդյունավետ է դառնում: