Հայերեն   English   Русский  

Անգելա Մերկելը հայտարարել է Մոսկվա կատարելիք այցի կարևորության մասին


  
դիտումներ: 678

РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` Գերմանիայի դաշնային կանցլեր Անգելա Մերկելն իր ամենօրյա տեսաբլոգում հայտնել է, որ չափազանց կարևոր է համարում մայսիսի 10-ին Մոսկվա կատարվելիք այցը ` չնայած Ռուսաստանի Դաշնության հետ առկա տարաձայնություններին: Գրում է Russian.rt.com-ը:

“Ներկա պահին մենք Ռուսաստանի հետ լուրջ տարաձայնություններ ունենք, որոնց թվում է նաև Ուկրաինայի ճգնաժամը: Չնայած այդ հանգամանքին` ինձ համար կարևոր է մայիսի 10-ին ռուս առաջնորդի հետ միասին Անհայտ զինվորի հուշարձանի մոտ, որպեսզի հարգանքի տուրք մատուցենք այն միլիոնավոր զոհերի հիշատակին, որոնք Երկրորդ համաշխարհային պատերազմում Գերմանիայի խղճի վրա են մնացել: Դա չափազանց կարևոր է», - հայտարարել է Մերկելը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: