Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունում ահաբեկիչները համաձայնել են հազարավոր երեխաների ազատ արձակել. ՅՈՒՆԻՍԵՖ
դիտումներ: 631
Խոսքը վերաբերում է նաև այն երեխաներին, որոնք ահաբեկիչների համար ծառայում են որպես խոհարարներ, սուրհանդակներ, ինչպես նաև երեխաներ, որոնք սեռական շահագործման են ենթարկվում:
Հիմնադրամի կողմից այդ երեխաների թիվը 6000-10000 է գնահատում:
Ինչպես հայտնել են ՅՈՒՆԻՍԵՖ-ից զինված խմբավորումները համաձայնվել են նաև դադարեցնել երեխաների հետագա հավաքագրումը: Հիմնադրամի ներկայացուցիչները նման համաձայնությունը երկրի համար որպես “կարևոր առաջընթաց” են գնահատել: