Հայերեն   English   Русский  

​Անգելա Մերկելը չի ճանաչել Աթաթուրքին


  
դիտումներ: 803

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Եվրոպայի օրվան նվիրված միջոցառումների շրջանակներում Բեռլինում այցելել է մեծամասամբ թուրք աշակերտներ ունեցող դպրոց և պատասխանել աշակերտների հարցերին:

«Փոսթա» թերթի հաղորդմամբ` Մերկելը թուրք աշակերտներից մեկի հեռախոսի պատյանի վրա տեսնելով Մուտաֆա Քեմալ Աթաթուրքի նկարը, հարցրել է. «Սա ո՞վ է»: Այս պահը ֆիքսել են լրատվամիջոցների տեսախցիկները: Մերկելը թուրք աշակերտուհիների հետ երգ է երգել, ինչպես նաև երեխաների հետ «սելֆիներ» արել:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: