Ֆինանսների փոխնախարարի ունեցվածքը սրնթաց աճում է. նա թաքնված միլիոնատեր է.«Հայկական ժամանակ»
Նախորդ տարի ֆինանսների փոխնախարարը հայտարարագրել է 14 մլն դրամ եւ 387 հազար ԱՄՆ դոլար դրամական միջոցներ:
2011 թվականից այս կողմ՝ Արմեն Ալավերդյանի դրամական միջոցները սրնթաց աճ են արձանագրել: 4 տարի առաջ նա հայտարարագրել էր «չնչին» 14,9 մլն դրամ եւ 90 հազար ԱՄՆ դոլար: 2012-ին արտարժույթով հայտարարագրված դրամակն միջոցը միանգամից հասել է 595 հազար դոլարի՝ շնորհիվ 177,4 մլն դրամ արժողությամբ շինության վաճառքի:
Արդեն 2013-ին Արմեն Ալավերդյանը գնել էր մեկ բնակարան եւ մեկ ավտոտնակ՝ընդհանուր 74 մլն դրամ արժեքովմ ինչի արդյունքում դրամական միջոցները նվազել էին:
Ֆինանսների փոխնախարարի կինը՝ Նարինե Ալավերդյանը, հայտարարագրել է 9,8 մլն դրամի եւ 20 հազար ԱՄՆ դոլարի չափով դրամական միջոցներ»: