Հայերեն   English   Русский  

Հայկական «Արմեն» մանկատան հարցը հասել է վարչապետ Ահմեդ Դավութօղլուին


  
դիտումներ: 974

Ստամբուլի Թուզլա շրջանում գտնվող հայկական «Արմեն» ճամբարի քանդման հարցը արդեն հասել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուին: Շուրջ մեկ շաբաթ մի խումբ ակտիվիստներ հերթապահում են ճամբարում, որպեսզի թույլ չտան քանդել այն: Դրա հետ մեկտեղ արդեն քայլեր են ձեռնարկվում հարցի իրավական լուծման համար:

«Ակօս»-ի հաղորդմամբ`ԱԶ կուսակցության հայազգի պատգամավորի թեկնածու Մարգար Եսայանը կուսակցության կազմակերպած ճաշի ժամանակ Դավութօղլուի հետ և խոսել ճամբարի խնդրի շուրջ: Հայտնի է, որ Դավութօղլուն սեղանի շուրջ գտնվող Ստամբուլի քաղաքապետ Քադիր Թոփբաշի և Շրջակա միջավայրի և քաղաքաշինության նախարար Իդրիս Գյուլուջուի հետ և հանձնարարել լուծում տալ հարցին: Թոփբաշն էլ կապվել է տարածքի ներկայիս սեփականատիրոջ հետ և քննարկել հարցի լուծման տարբերակները: Առաջարկվել է սեփականատիրոջից ուղղակի գնել տարածքը կամ էլ պետականացնել այն: Սպասվում է, որ Թուզլայի թաղապետարանը չեղյալ կհամարի քանդման համար տված թույլտվությունը: Մարգար Եսայանը վստահեցրել է, որ հարցով զբաղվում են ամենաբարձ մակարդակով, և ճամբարի քանդումը այլևս անհնար է:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: