Ալիևն անցել է ռուբիկոնը և ստանում է նախազգուշական կրակոցներ. Ստեփան Սաֆարյան
Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր նախագահ, քաղաքական վերլուծաբան Ստեփան Սաֆարյանի կարծիքով ժամանակահատվածը, որում տեղի ունեցավ այս իրադարձությունը, հետաքրքիր էր... այն հաջորդեց Ադրբեջանի կողմից ռազմական արկածախնդրության սանձազերծմանը, որը, սակայն, տապալվեց, ինչպես նաև տեղի ունեցավ Արևմուտք-Ադրբեջան հարաբերություններում լարվածության աճի պայմաններում։
«Որքան էլ այլ պետությունների
հետ Ադրբեջանը խնդիրներ ունենա, այս հարցում առաջատարն ԱՄՆ-ն է»,-նշեց Ստեփան Սաֆարյանը՝
ընդգծելով, որ այդ լարվածության պատճառը Ադրբեջանում ԱՄՆ-ի դեպանի հարցազրույցն էր,
քաղբանտարկյալների առկայությունը, Կարեն Պետրոսյանի դեպքի հետ կապված ԱՄՆ-ի՝ Ադրբեջանի
նկատմամբ կոշտ, նույնիսկ մեղադրական վերաբերմունքը։ Այս ամենը, ըստ Սաֆարյանի, լարվածություն
է ստեղծում Ադրբեջան-ԱՄՆ հարաբերություններում, իսկ Ադրբեջանի ծավալած գործողությունները
սպառնալիք են նախևառաջ հենց Արևմուտքի համար։
«Ադրբեջանը սխալ մեկնաբանեց Ռուսաստանի հայտարարությունները.
զենք վաճառելու մասին Ռուսաստանի հայտարարություններն Ադրբեջանն ընկալեց որպես Հայաստանի
միջազգային կապերի, Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների թուլացման արդյունք և Հայաստանի
վրա այդ զենքի գործադրման լուռ «թույլտվություն»։
Ադրբեջանը, ըստ բանախոսի,
շտապում է...որ Հայաստանը չհայտնվի Եվրասիական միության հովանու ներքո, քանի որ դրա
շրջանակներում Հայաստանը Ադրբեջանի համար դիտվում
է ավելի պաշտպանված, ուստի, Ադրբեջանը փորձում է ամեն կերպ կանխել դա։
«Ադրբեջանը պահանջում
էր առանձնացնել ՄԱԿ-ի 4 բանաձևերն ու միայն դրանք իրականացնել։ Երբ չստացավ իր ակնկալիքները,
սկսեց շանտաժ իրականացնել Արևմուտքի նկատմամբ»,-նշում է Ստեփան Սաֆարյանը։
«Ալիևն անցել է ռուբիկոնը
և ստանում է նախազգուշական կրակոցներ»,-նկատեց բանախոսը։
Ադրբեջանն, ըստ Սաֆարյանի, նպատակ ունի Հայաստնի իշխանությունների դեմ դուրս բերել Հայաստանի հանրությանը, ներգրավելով նաև ընդդիումությանը՝ խարխլել պետությունն ու իրականացնել իր նպատակները, «սակայն իր հաշվարկներում չարաչար սխալվեց»,-նշեց Ստեփան Սաֆարյանը։