Հայերեն   English   Русский  

Ստեփան Սաֆարյանը՝ Էրդողանի երդմնակալության արարողությանը ԱԳՆ Էդվարդ Նալբանդյանի մասնակցության մասին


  
դիտումներ: 1520

Հայաստանն ԱԳՆ մակարդակով մասնակցեց Թուրքիայի նորընտիր նախագահի՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությանը։

Քաղաքական վերլուծաբան Ստեփան Սաֆարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով մասնակցությանը՝ նշեց, որ պաշտոնական Երևանը Արտաքին գործերի նախարար Էրդվարդ Նալբանդյանի մասնակցության նպատակների առնչությանբ, սակայն, բացատրություն տալ չի կարողանում։

«Տարօրինակ էին մասնակցության ձևի շուրջ ծավալված քննարկումները. Ինձ համար ավելի կարևոր էր հետևյալ հարցի պարզաբանումը՝ ինչպես ասում էր Սերժ Սարգսյանը, «գնում էր, որ ինչ աներ»։

Ըստ բանախոսի՝ այս այցից մեծ ակնկալիքներ պետք չէ ունենալ գոնե Երևանի մակարդակով։

«Երևանը փորձում է միանալ չասեմ խաղին, բայց ռազմավարությանը՝ կապված Թուրքիայի շուրջ հետագա զարգացումների հետ»,-նշեց վերլուծաբանը։

Այս ամենն, ըստ Սաֆարյանի, ընդհանուր առմամբ կապված է Թուրքիայի եվրաինտեգրման խնդիրների հետ: Եվրոպական երկրները հայկական խաղաքարտը օգտագործել են`Թուրքիայի եվրաինտեգրման հարցը դանդաղեցնելու համար և շուտով, ըստ Սաֆարյանի, ականատեսը կլինենք Թուրքիա-Արևմուտք հարաբերությունների կտրվածքով բավականին հետաքրքիր զարգացումների





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: