Բնապահպանները«G-7»-ի երկրների ղեկավարներից պահանջել են անցնել էկոլոգիապես մաքուր էներգիայի օգտագործման
դիտումներ: 850
Ցուցարարները հանդես գալով «Ու՞ր է բնապահպանության մեր նախարարը», «Էկոլոգիական առաջնորդները ածուխ չեն վառի», «Թողեˊք ածուխը գետնի տակ» կարգախոսերով, պահանջել են մինչև 2050 թվականը անցում կատարել ամբողջությամբ էկոլոգիապես մաքուր էներգիայի: «Մենք մաքուր էներգիա ենք ուզում», «Դադարեցրեˊք ածուխ արտահանել, պահպանեք շրջակա միջավայրը» կարգախոսերը հատկապես բարձր հնչել են Մերկելի և Օլանդի հանդիպման պահին: