Հայերեն   English   Русский  

Ոստիկանները որդուն և վերջինիս կնոջը մեղադրելով «ինքնասպանություն» գործած հորը սպանելու մեջ` ապօրինի պահել են բաժնում, ծեծի ենթարկել


  
դիտումներ: 690

Ոստիկանները որդուն և վերջինիս կնոջը մեղադրելով «ինքնասպանություն» գործած հորը սպանելու մեջ` ապօրինի պահել են բաժնում, ծեծի ենթարկել

2015 թվականի ապրիլի 14-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, ոստիկանության Մաշտոցի բաժնի աշխատակիցները իրեն, կնոջը, վերջինիս քրոջը և նրա ամուսնուն տարել են հիշյալ բաժին, հայտնել, որ իրականում հորը սպանել են ինքն ու կինը, քանի որ մահվանից դեռևս մեկ ժամ առաջ նրան խեղդել են, ապա հանցանքը թաքցնելու և ինքնասպանություն ձևացնելու նպատակով դիակը նետել են պատշգամբից: Այնուհետև ոստիկանության աշխատակիցները իրենց տվել են դատապարտվելու սպառնալիքներ, հայհոյել ու վիրավորել են և տեղյակ լինելով, որ հարում են կրոնական կազմակերպությանը, ծաղրի են ենթարկել, ապա տևական ժամանակով պահել են ոստիկանության բաժնում, իսկ իր նկատմամբ կիրառել են նաև բռնություն:

Քաղաքացի Տիգրան Խ.-ի հաղորդման հիման վրա պաշտոնատար անձանց կողմից բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: