Հայերեն   English   Русский  

​Նախկին գերի Արսեն Խոջոյանի առողջական վիճակը բավարար է


  
դիտումներ: 894

ՀՀ Տավուշի մարզի Վերին կարմիրաղբյուրի բնակիչ, նախկին գերի Արսեն Խոջոյանը Երևանում է, գտնվում է բժիշկների հսկողության ներքո: Այս մասին Անկախի թղթակցի հետ զրույցում նշել է Արսենի մայրը` Սվետա Խոջոյանը:

«Հիվանդանոցից դուրս գրվելուց հետո, երբ Արսենը տեղափոխվեց գյուղ, որոշ ժամանակ լավ էր, բայց հետո էլ սրվեց մաշկային հիվանդությունը, այդ պատճառով որոշեցինք փոխել օդը, տեսնենք` ոնց կազդի առողջության վրա»: Սվետա Խոջոյանի խոսքով, հիմա Արսենը Երևանում է, թեթև աշխատանք է կատարում, միաժամանակ պարբերաբար այցելում մասնագիտական բժշկական կենտրոն` ստուգումների: «Ոչինչ հիմա վատ չի վիճակը»,-նշեց Սվետա Խոջոյանը: Հիշեցնենք, որ Արսենը հայ-ադրբեջանական սահմանը հատել և գերեվարվել էր 2014-ի մայիսի 7-ին, մեկ ամիս անց` ապրիլի10-ին,Ադրբեջանիցվերադարձվել էր Հայաստան: Գերեվարվելուց հետո Արսենի մոտ ախտորոշվել է «վուլգար փսորիազ» մաշկային հիվանդությունը, որը ունենում է հաճախակի սրացումներ:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: