Գազալցակայանի պայթյունից երկու վիրավորների վիճակը ծայրահեղ ծանր է
դիտումներ: 1133
Երեք վիրավորներն էլ ստացել են տարբեր աստիճանի այրվածքներ, նրանց ցուցաբերվել է առաջին բուժօգնությունը, ինչից հետո վիրավորներին տեղափոխել են Երևան՝Այրվածքաբանության կենտրոն: Անկախի թղթակցի հետ զրույցում բժշկական կենտրոնի տնօրեն Նորայր Դավիդյանը հայտնեց, որ տուժածներից 1990 թ. ծնված Արմեն Հակոբի Հակոբյանի, 1965 թ ծնված Արմեն Ռաֆիկի Հակոբյանի վիճակը ծայրահեղ ծանր է: 1994 թ. ծնված Արթուր Գասպարյանի վիճակը կայուն ծանր է, նա ստացել է շնչափողի այրվածքներ: