Հայերեն   English   Русский  

Իտալիայում ավելի քան 3 տոննա կշիռ ունեցող տիրամիսու են պատրաստել (Լուսանկարներ)


  
դիտումներ: 789

Իտալական Ջեմոնա դել Ֆրիուլի կոմունայում հսկայական տիրամիսու են պատրաստել: Հսկայական տիրամիսուի կշիռը 3015կգ. Է կազմել` գերազանցելով նախկին համաշխարհային ռեկորդը միանգամից մեկ տոննայով: Գրում է Russian.rt.com-ը:

The Local պարբերականի փոխանցմամբ` դեսերտի պատրաստման աշխատանքներին ավելի քան 200 մարդ է մասնակցել, որոնց թվում նաև 30 տեղացի խոհարարներ:

Ակցիան հովանավորվել է կոմունայի գործարարների կողմից, որոնց թվում եղել են նաև հրուշակեղենի խանութների ցանցերի սեփականատերեր:

“Մարդիկ հայտնել են, որ դա երբևէ կերած իրենց ամենամեծ և ամենահամեղ տիրամիսուն է եղել”, - հայտարարել է միջոցառման կազմակերպիչներից Միրկո Ռիչչին:

Նախորդ ռեկորդը պատկանում էր մեկ այլ իտալական կոմունայի:

տիրամիսու

տիրամիսու

տիրամիսու

տիրամիսու





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: