Հայերեն   English   Русский  

Գազալցակայանի պայթյունից տուժած Ճոյտի եղբոր վիճակը ծայրահեղ ծանր է, որդունը՝ ծանր (լուսանկար)


  
դիտումներ: 1720

Առավոտյան Անկախը տեղեկացրել էր, որԱրմավիրի մարզի Զվարթնոց գյուղի գազալցակայաններից մեկում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով Վաղարշապատի հիվանդանոցից Երեւան է տեղափոխվել 3 հոգի: Գազալցակայանի աշխատակից Արթուր Գասպարյանը, գազալցակայանի սեփականատեր նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի որդին՝ Արմեն Հակոբյանը եւ եղբայրը՝ նորից Արմեն Հակոբյանը, գտնվում են Այրվածքաբանական կենտրոնում: Հիվանդանոցի տնօրեն Նորայր Դավիդյանն ասաց, որ երեքն էլ գտնվում են Վերակենդանացման բաժանմունքում, Հակոբ Հակոբյանի որդու վիճակը ծանր է, առկա է 40 տոկոս այրված, իսկ եղբոր վիճակը ծայրահեղ ծանր է՝ մոտ 86 տոկոս այրվածք:

Հիմնականում այրվածքներ են ստացել ձեռքերի, ոտքերի, դեմքի, կրծքավանդակի հատվածում, իսկ ամենացավալին այն է, որ այրվել են նաեւ շնչուղիները: Նորայր Դավիդյանը news.am-ին հայտնել է, որ նախկին պատգամավորի եղբոր կյանքին լուրջ վտանգ է սպառնում: Այժմ նրանց շոկից դուրս բերելու միջոցառումներ են իրականացվում:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Արմավիրի մարզի Զվարթնոց գյուղի գազալցակայաններից մեկում, այսօր՝ մայիսի 25-ի առավոտյան, պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետեւանքով 3 մարդ վիրավորվել է: Պայթյունը նախնական տվյալներով առաջացել է կոմպրեսորային կայանից,, որի հետեւանքով պայթել է Volkswagen մակնիշի 34 QF 306 համարանիշի ավտոմեքենան: Մեքենան պատկանում է նախկին ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանի (Ճոյտ) հարազատներին կիսով չափ այրվել է: Պայթյունի հետեւանքով վիրավորվել են մեքենայի կողքին գտնվող Հակոբ Հակոբյանի եղբայրը եւ որդին, ինչպես նաեւ գազալցակայանի աշխատողը:

Նշենք, որ գազալցակայանը, ըստ մեր տեղեկությունների, պատկանում Հակոբ Հակոբյանին, այն 2-3 տարի է՝ փորձաքննություն չի անցել եւ վերջին անգամ՝ մոտ 2 շաբաթ առաջ տուգանվել է 1մլն դրամի չափով: Դեպքի վայրում աշխատում են հրշեջ փրկարարները: Վիրավո-րներին տեղափոխել են «Վաղարշապատի» ԲԿ, որտեղից էլ Երեւան:

պայթյուն

պայթյուն

պայթյուն

պայթյուն

պայթյուն

պայթյուն





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: