Աստղային ամենակարճ ամուսնությունները
Ջենիֆեր Լոպես և Քրիս Ջադդ` 218 օր
Լատինաամերիկյան կրքոտ երգչուհի և դերասանուհի Ջենիֆեր Լոպեզը հայտնի երգիչ Մարկ Անտոնիի հետ ամուսնությունից մի քանի տարի առաջ 7ամիս անցկացրել է պարուսույց Քրիս Ջադդ-ի հետ: Լոպեզն ու Քրիսը ծանոթացել էին Love Don't Cost a Thing տեսահոլովակի նկարահանումների ժամանակ և մի քանի ամիս անց ամուսնացել: 2001թ.-ի գեղեցիկ հարսանիքից հետո 2002թ.-ի հունիսին զույգը դիմեց ապահարզանի:
Էլիզազաբեթ Թեյլոր և Կոնրադ Հիլթոն` 205 օր
Կինոաստղ Էլիզազաբեթ Թեյլորը և հյուրանոցային մագնատ Կոնրադ Հիլթոնը ամուսնացան 1950թվականի մայիսի 6-ին: Շքեղ հարսանիքը դերասանուհու առաջին և, ըստ երևույթին, նրա հետագա 8 ամուսնություններից ամենաավանդականն էր: Թեյլորն ընդամենը 18 տարեկան էր, երբ ասաց. «Այո, համաձայն եմ» քսանչորսամյա Հիլթոնին, բայց ամուսնությունից 205 օր անց (որից 3 ամիսը մեղրամսին էր հատկացված) պարզ դարձավ, որ ամեն ինչ այնքան էլ հեքիաթային չէ: Էլիզբեթը Նիքիին մեղադրեց հոգեբանական կոպտության և իր հասցեին անհարգալից բառապաշար օգտագործելու մեջ:
Պամելա Անդերսոն և Կիդ Ռոք` 122 օր
Զույգի հարսանիքը տեղի ունեցավ 2006 թվականի հուլիսին Սան-Տրոպեում, հսկայական տախտակամածի վրա: Լողազգեստներ և թանկարժեք շամպայն` հարսի ծաղկեփնջի փոխարեն: Խելահեղ հարսանիքը դարձավ աղմկոտ բաժանության նախագուշակը: Արդեն նոյեմբերին զույգը բաժանվեց:
Նիկոլաս Քեյջ և Լիզա-Մարիա Պրեսլի` 107 օր
Ռոքնռոլի արքայի միակ դուստրը հոլիվուդյան դերասանին հանդիպեց 2000 թվականին, իսկ 2 տարի անց ամուսնության կապակցությամբ Հավայան կղզիներում մեծ խնջույք կազմակերպեց: Սակայն 3.5 ամիս անց զույգը բաժանվեց:
Բրեդլի Կուպեր և Ջենիֆեր Էսպոսիտո` 100 օր
Դերասանները հանդիպել էին 2005 թվականի ապրիլին: Զույգի` միմյանց արված ամանորյա նվերը ամուսնություններ էր` դեկտեմբերի 30-ին: Բայց արդեն ապրիլին դիմեցին ապահարզանի` դասական դարձած «անհամատեղելի հակասություններ» մեկնաբանությամբ:
Քիմ Քարդաշյան և Քրիս Համսրիֆ` 72 օր
Ռեալիթի-շոուի աստղն ու հայտնի բասկետբոլիստը բաժանվեցին կայծակնային արագությամբ: Նրանց հանդիպումից կես տարի անց բասկետբոլիստը Քիմի ձեռքը խնդրեց: Օգոստոսին զույգը 10 միլիոն դոլար արժողությամբ հարսանիք արեց, իսկ 72 օր անց զույգը բաժանվեց, Քիմն էլ ասաց. «Մտածում էի` հավերժ եմ ամուսնանում, սակայն երբեմն ամեն ինչ չէ, որ պլանավորվածի պես է լինում»:
Դրյու Բերրիմոր և Ջերեմի Թոմաս` 50 օր
Բերրիմոր և Էդմոնդե` ձախից, Բերրիմոր և Թոմաս` աջից
Դրյու Դերրիմորը կարճ ամուսնությունների «ռեկորդակիր» է: «Երբեմն գլուխս կորցնում եմ և կապվում մեկընդմիշտ ինչ-որ բանի հետ: Դա ամուսնությունն է և դաջվածքները», — մի օր հայտարարեց Դրյու Դերրիմորը:
Էդդի Մերֆի և Թրեյսի Էդմոնդս` 14 օր
Նրանց ամուսնության արարողությունը ֆիլմի էր նման` մայր մտնող արևի ճառագայթներ, Բորա-Բորա մասնավոր կղզու ծովափին` բոբիկ: Բայց հեքիաթային միջոցառումից երկու շաբաթ անց նրանք չեղյալ հայտարարեցին ամուսնությունը:
Կարմեն Էլեկտրա և Դենիս Ռոդման` 9 օր
Տղամարդկանց ամսագրի աստղի ու բասկետբոլիստի ամուսնությունը տեղի ունեցավ Լաս-Վեգասում: Վկաները նշում են, որ այդ պահին զույգը ինքնամոռաց, հարբած վիճակում էր: 9 օր անց զույգն ուշքի եկավ, և ամուսնությունը փլուզվեց:
Բրիթնի Սփիրս և Ջեյսոն Ալեքսանդր` 55 ժամ
Այս զույգը մեր տասնյակում ակնհայտ «չեմպիոն» է: 2004 թվականին Սփիրսն ամուսնացավ մանկության ընկերոջ հետ Լաս Վեգասում` առավոտյան ժամը 5:30: Ընդամենը 55 ժամ անց զույգը բաժանվեց: