Հայերեն   English   Русский  

​ԱՄՆ-ում ոստիկաններն այս տարի գրեթե 400 քաղաքացու են գնդակահարել


  
դիտումներ: 826

Այս տարվա 5 ամիսների ընթացքում ԱՄՆ-ում ոստիկաններն առնվազն 385 մարդու են գնդակահարել: Իսկ այդ ցուցանիշը կրկնակի թվով մեծ է վերջին 10 տարիների ընթացքում գրանցված ցուցանիշներից: Գրում է Russian.rt.com-ը:

Ընդ որում իրավապահների անզեն զոհերի գերակշռող մասը աֆրոամերիակցիներ և իսպանախոս ծագման անձինք են: Համապատասխան տվյալներ հարպարակվել են The Washington Post պարբերականի կողմից, որը սեփական հաշվարկներ է անցկացրել երկրում ոստիկանության աշխատակիցների կամայականությունների վերաբերյալ:

Պարբերականի փոխանցմամբ` գնդակահարված 49 անձինք զինված չեն եղել, իսկ 13-ի դեպքում խաղալիք ատրճանակներ են ունեցել:

“Նման միջադեպերի վերաբերյալ զեկույցներում դրանց քանակը կանխամտածված կերպով նվազում է: Մենք երբևէ չենք կարողանա ոստիկանության կողմից հրազենի կիրառման դեպքերը կրճատել, եթե չսկսենք ուշադիր հետևել այդ տեղեկություններին”, - մեջբերում է պարաբերականը նախկին ոստիկան Ջիմ Բերմանի խոսքերը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: