Հայերեն   English   Русский  

Համատեղելի և անհամատեղելի մթերքներ


  
դիտումներ: 2209

Գաղտնիք չէ, որ որոշ մթերքներ լրացնում են միմյանց: Մյուսները, հակառակը, կանխում են օգտակար նյութերի արտադրումն օրգանիզմում:

Օրինակ, կաթնաշոռն ու սուրճը «մտերիմ չեն». այդ համադրությունը խանգարում է կալցիումի կլանմանը: Իսկ բահա կաթն ու շիլան իդեալական «զույգ են»` այդ դեպքում կբալանսավորվեն բուսական և կենդանական բոլոր սպիտակուցները: Այսուհանդերձ, շիլան չի կարելի եփել կաթի մեջ, քանի որ վերջինս հատուկ շաքար է պարունակում (գտնվում է միայն կաթում (4-6%), որը բարձր ջերմաստիճանի ազդեցությամբ ռեակցիայի մեջ է մտնում հացահատիկային սպիտակուցի ամինոթթուների հետ: Այս պատճառով պետք է նախ շիլան եռացնել, ապա նոր ավելացնել կաթը:

Մսային ուտեստների մեջ թթվասեր կամ պանիր ավելացնելը այնքան էլ ճիշտ որոշում չէ, քանի որ կաթի մեջ շատ է կալցիումը, ինչը բարդացնում է երկաթի յուրացումը մսից:

Փոխարենը, թարմ մթերքներից աղցանն օգտակար է լրացնել թթվասերով, իսկ եթե պատրաստում եք զեյթունի ձեթով, ավելացրեք չոր պանիր:

Բանջարեղենն ու կանաչին լավ համադրվում են մսային, ձկնային, ուտեստների, հատիկավոր շիլաներ հետ, բայց այս դեպքում էլ պետք ուշադիր լինել: Կորեկը նախընտըրելի է ուտել դդումի հետ, բրինձը` գազարի, դդմիկի, հատապտուղների ու մրգերի հետ, իսկ հերկուլեսը` չոր մրգերի ու ընկուզեղենի հետ: Այս դեպքում ուտեստը կլինի «վիտամինային կոկտեյլ»:

Եգիպտացորենը «սիրում է» թթու վարունգ, սունկ և եփած ձու:

Մսի մասին

Այն շոգեխաշեք կամ տապակեք բանջարեղենի հետ` սպիտակուցի յուրացման մակարդակը ավելի բարձր կլինի: Չարժե, սակայն, մսի հետ որպես խավարտ մատուցել մակարոն կամ շիլա` օրգանիզմը երկաթն ավելի դժվար կյուրացնի:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: