Հայերեն   English   Русский  

Ինչու չի կարելի շատ պիստակ պահել մեկ տեղում


  
դիտումներ: 2312

Պարզվում է` չի կարելի շատ քանակությամբ պիստակ պահել նույն տեղում: Բանն այն է, որ պիստակները ինքնուրույն տաքանալու և այրվելու հակում ունեն, եթե այն պահպանում և տեղափոխում են մեծ քանակով:

Նույն պատճառով պիստակի միջուկը պետք է հեռու պահել դյուրավառ օպտիկամանրաթելային նյութերից: Այրման պատճառը տեղափոխելիս շփման հետ բարձր քանակի յուղայնությունն է, ինչպես նաև այն փաստը, որ անգամ պիստակը հավաքելուց հետո նրանում շարունակվում են նյութափոխանակության գործընթացները, հետևաբար յուղի տարալուծման արդյունքում առաջանում է տաքացում:

Վտանգավոր պատահարներից խուսափելու համար խորհուրդ է տրվում պիստակը պահել հնարավորինս չոր վիճակում, քանի որ անգամ ամենաքիչ խոնավությունը այրման գործընթաց կարող է առաջացնել: Խորհուրդ է տրվում նաև պիստակը պահել ցածր ջերմաստիճանի տակ:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: