Հայերեն   English   Русский  

Ցավակցում եմ օդեսացիներին. ​Բուրջանաձեն Սահակաշվիլիի նշանակման մասին


  
դիտումներ: 957

Վրացական իշխանությունների կողմից հետախուզության մեջ գտնվող անձին պետական պաշտոնում նշանակելն ուղղակիորեն անթույլատրելի է: Հայտնի վրացի քաղաքական գործիչ, Վրաստանի Ժողովրդավարական շարժման առաջնորդ Նինո Բուրջանաձեն հայտարարել է, որ Միխայիլ Սահակաշվիլիին Օդեսայի մարզի նահանգապետի պաշտոնում նշանակելով Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն անարգանք է արտահայտել իր երկրի նկատմամբ: Գրում է Vesti.ru-ն:

“Ինձ չափազանց շատ է վրդովեցրել այն փաստը, որ անկախ երկրի նախկին նախագահին նահանգապետ են նշանակել: Դա Սահակաշվիլիի կողմից իմ կածիքով` ուղղակի ամոթալի քայլ է: Այդ հանգամանքը ևս մեկ անգամ ապացուցում է, որ այդ մարդու համար ամենակարևորն անձնական շահն է և սեփական խնդիրները: Իսկ իր պետությանը և իր պարտականությունները նա ուղղակի հարգել չգիտի”, - հայտարարել է Բուջանաձեն "Россия 1" հեռուստաընկերության եթերում հեռարձակվող "Вести" հաղորդաշարին տված հարցազրույցի ընթացքում:

Նա նաև հավելել է, որ Սահակաշվիլին Ուկրաինայում հատուկ ֆունկցիա է իրականացնում և երկրում անկայունության հաստատման պլանի մի մասն է կազմում:

“Կարծում եմ նա նշանակվեց հատուկ այն պատճառով, որպեսզի կրկին բարձրացնելով հակառուսական դրոշը` լարվածություն ստեղծի: Ինձ թվում է, որ Արևմուտքում որևէ մեկին պակասում են այն պատժամիջոցները, որոնք սահմանվեցին Ռուսաստանի դեմ: Ոմն մեկին շատ է անհանգստացնում այն փաստը, որ եվրոպացիները սկսել են մտածել հակառուսական պատժամիջոցների չեղարկման մասին: Եվ որևէ մեկին անհրաժեշտ է, որպեսզի իրավիճակը լարվի նաև արդեն այլ տարածաշրջաններում, ոմն մեկին անհրաժեշտ է այնպես վարվել, որպեսզի մատնացույց անի Ռուսաստանին և նոր պատժամիջոցներ սահմանվեն: Եվ ահա հենց այդ դերի համար Սահակաշվիլին իդեալական համապատասխանում է և նա ջանք չի խնայի հակառուսական դրոշը կրկին բարձրացնելու ուղղությամբ, իսկ դա նրան կօգնի շատ միավորներ վաստակել”, - հայտարարել է Բուրջանաձեն:

Քաղաքական գործիչը նախազգուշացրել է, որ Օդեսայի բնակիչները Սահակաշվիլիի նշանակմամբ ոչինչ չեն շահի, քանի որ վերջինս իրապես ամեն ինչ կանի իրավիճակը լարելու համար:

“Ես սրտանց ցավակցում եմ Օդեսայի բնակիչներին, որոնց մեծ համակրանքով եմ վերաբերվում, քանի որ մենք Վրաստանում հիասքանչ գիտենք Սահակաշվիլիի իրական բարեփոխումների գինը”, - հավելել է Բուրջանաձեն:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: