Հայերեն   English   Русский  

​Մեծ Բրիտանիայում հարսնացուն սեփական հարսանիքին դագաղի մեջ պառկած է ներկայացել


  
դիտումներ: 859

Mirror պարբերականի փոխանցմամբ` Մեծ Բրիտանիայի Ուելս կոմսության 58-ամյա բնակչուհի Ջենիֆեր Բակլեֆը որոշել է իր հարսանիքին ներկա գտնվող հյուրերին զարմացնել և խաղ խաղալ նրան գլխին: Կինը սեփական հարսանեկան արարողությանը ժամանել էր սև դագաղի մեջ պառկած: Գրում է Vesti.ru-ն:

Պարբերականի փոխանցմամբ` Բակլեֆը կարծում է, որ կատակը ստացվել է:

“Ես երկար ժամանակ այդ մասին ոչ ոքի չէի պատմում, սակայն եկավ մի պահ և ես որոշեցի այդ մասին կիսվել փեսացուիս հետ: Սկզբում նա շատ զարմացավ, սակայն այնուհետև հայտարարեց, որ եթե ցանկանում եմ, ապա կարող եմ դագաղով ներկայանալ մեր հարսանիքին: Ես ուղղակի զարմանահրաշ ամուսին ունեմ”, - Բակլեֆը պատմել է լրագրողներին:

Ջենիֆերի հարազատները և ընկերները հայտնել են, որ սարսափել են` վերջինիս դագաղի մեջ տեսնելով: Իսկ հենց բրիտանուհու համար նման կատակներն անսովոր չեն:

Բրիտանուհին տարիներ շարունակ աշխատել է թաղման բյուրոյում և իր համար դագաղի մեջ սեփական հարսանիքին ներկայանու մեջ ոչ մի արտասովոր բան չի տեսնում:

58-ամյա հարսնացուն հայտարարել է, որ սովորաբար իրեն ավելի համեստ է պահում: Սակայն նրա 21-ամյա դուստրը լրագրողներին հայտնել է, որ մայրը միշտ տարբերվել է իր տարօրինակ վարքագծով:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: