Հայերեն   English   Русский  

ՀՀ գյուղատնտեսության նախարարը հանդիպել է կաթնամթերք արտադրող ընկերությունների ներկայացուցիչների հետ


  
դիտումներ: 558

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր հանդիպել է կաթնամթերք արտադրող այն ընկերությունների ներկայացուցիչների հետ, ովքեր մասնագիտացված են նաև կաթի փոշու արտադրության գործում: Հանդիպմանը քննարկվել են ոլորտի ընթացիկ խնդիրները:

«Այսօր մեր հանրապետությունում անհրաժեշտ է խթանել տեղական կաթի փոշու արտադրությունը: Կաթի փոշի արտադրող ձեռնարկություններում առկա են կարողություններ ու հզորություններ արտադրության ծավալների ավելացման համար, ինչը կնպաստի նաև կաթի սեզոնայնության գործոնի մեղմացմանը», – իր խոսքում նշել է նախարար Սերգո Կարապետյանը:

Նախարարի համոզմամբ դա կնպաստի կաթի և կաթնամթերքի արտադրության և արտահանման ծավալների ավելացմանը, ինչը կարևոր է հաշվի առնելով Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը:

Հանդիպմանը ներկա ընկերությունների ներկայացուցիչներն իրենց հերթին ներկայացրեցին իրենց հուզող խնդիրները` համոզմունք հայտնելով, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ համատեղ ուժերով դրանց հնարավոր է տալ լուծումներ:

Նախարարը նաև հորդորել է դիվերսիֆիկացնել արտադրանքի` մասնավորապես պանրի տեսականին, որը կարող է մեծ պահանջարկ ունենալ ԵՏՄ շուկայում:

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի բաժին





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: