Հայերեն   English   Русский  

​Հայաստան-Պորտուգալիա խաղին ընդառաջ


  
դիտումներ: 837

Հունիսի 13-ին Հայաստանի ազգային հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտում, հյուրընկալելով Պորտուգալիայի հավաքականին, կանցկացնի «Եվրո-2016»-ի ընտրական փուլի հերթական հանդիպումը:

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնակատար Սարգիս Հովսեփյանը ներկայացրել է ընտրական հանդիպմանը հրավիրված խաղացողների անվանացանկը: Հունիսի 5-ից ազգային հավաքականը սկսել է հավաքն Ավանի ֆուտբոլի ակադեմիայում:

Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիան հաղորդում է, որ ազգային հավաքականը հունիսի 8-11-ը ուսումնամարզական հավաք է անցկացրել հարևան Վրաստանում:

Հայաստան-Պորտուգալիա խաղին մասնակցելու են հրավիրվել դարպասապահներ Ռոման Բերեզովսկին («Դինամո», Ռուսաստան), Գևորգ Կասպարովը («Միկա»), Արսեն Բեգլարյանը («Ուլիս»), պաշտպաններ Ռոբերտ Արզումանյանը («Ամկար», Ռուսաստան), Հրայր Մկոյանը («Էսթեղլալ», Իրան), Գաել Անդոնյանը («Օլիմպիկ», Ֆրանսիա), Լևոն Հայրապետյանը, Տարոն Ոսկանյանը, Վարազդատ Հարոյանը, Կամո Հովհաննիսյանը (բոլորն էլ՝ «Փյունիկ»), Արթուր Ավագյանը («Գանձասար»), կիսապաշտպաններ Հենրիկ Մխիթարյանը («Բորուսիա», Գերմանիա), Գևորգ Ղազարյանը («Կերկիրա», Հունաստան), Մարկոս Պիզելին («Ակտոբե», Ղազախստան), Արազ Օզբիլիսը («Սպարտակ», Ռուսաստան), Ռումյան Հովսեփյանը («Մետալուրգ», Ուկրաինա), Նորայր Ասլանյանը («Ալմերե Սիթի», Հոլանդիա), Արտյոմ Սիմոնյանը («Ցյուրիխ», Շվեյցարիա), Զավեն Բադոյանը, Կառլեն Մկրտչյանը, Արթուր Յուսպաշյանը (բոլորն էլ՝ «Փյունիկ»), հարձակվողներ Յուրա Մովսիսյանը («Սպարտակ», Ռուսաստան), Արթուր Սարկիսովը («Վոլգա», Ռուսաստան), Ռուսլան Կորյանը («Լոկոմոտիվ», Ուզբեկստան), Արթուր Միրանյանը («Վարդար», Մակեդոնիա):

Իր հերթին Պորտուգալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ֆերնանդո Սանտոսը ներկայացրել է Պորտուգալիայի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը. դարպասապահներ՝ Ռուի Պատրիսիո («Սպորտինգ», Պորտուգալիա), Անտոնիո Լոպես («Օլիմպիկ», Ֆրանսիա), Բետո («Սևիլիա», Իսպանիա), պաշտպաններ Դանիել Կարիսո («Սևիլիա», Իսպանիա), Բրունո Ալվեշ («Ֆեներբախչե», Թուրքիա), Սեդրիկ («Սպորտինգ», Պորտուգալիա), Ֆաբիո Կուենտրաու («Ռեալ», Իսպանիա), Ժոզե Ֆոնտե («Սաութհեմփթոն», Անգլիա), Ռիկարդո Կարվալյու («Մոնակո»), Էլիս («Բենֆիկա»), Վիերինյա («Վոլֆսբուրգ», Գերմանիա), կիսապաշտպաններ Վիլյամ Կարվալյու («Սպորտինգ», Պորտուգալիա), Ադրիան Սիլվա («Սպորտինգ», Պորտուգալիա), Պիցի («Բենֆիկա», Պորտուգալիա), Անդրե Անդրե («Վիտորիա», Պորտուգալիա), Ժոաո Մաուտինյո («Մոնակո», Ֆրանսիա), Բերնարդո Սիլվա («Մոնակո», Ֆրանսիա), Տիագո («Ատլետիկո», Իսպանիա), Դանիլո («Մարիտիմո», Պորտուգալիա ), հարձակվողներ Քրիշտիանու Ռոնալդու («Ռեալ», Իսպանիա), Դանի («Զենիթ», Ռուսաստան), Էդեր («Սպորտինգ», Պորտուգալիա), Նանի («Սպորտինգ», Պորտուգալիա), Սիլվեստեր Վարելա («Պարմա», Իտալիա), Ռիկարդու Կուարեժմա («Պորտու», Պորտուգալիա):

Ի դեպ, ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը 7 հորիզոնականով նահանջել է ՖԻՖԱ-ի համաշխարհային դասակարգման սանդղակում՝ հայտնվելով 84-րդ տեղում (383,43 միավոր): Ընտրական խմբի առաջատար պորտուգալացիներն այդ սանդղակում 7-րդ հորիզոնականում են: Մեր մյուս մրցակիցներից Դանիայի հավաքականը 29-րդն է, Սերբիան՝ 45-րդը, իսկ Ալբանիան՝ 51-րդը: Տարածաշրջանում լավագույն ցուցանիշն ունի Իրանի ընտրանին (41-րդ տեղ), որին հաջորդում են Թուրքիան (57), Ադրբեջանը (115) և Վրաստանը (139):

Ինչպես այս ենթախմբի բոլոր երկրները, այնպես էլ Հայաստանը Եվրոպայի 2016-ի առաջնության ընտրական փուլում անցկացրել է 4 խաղ՝ Դանիա-Հայաստան (2:1), Հայաստան-Սերբիա (1:1), Պորտուգալիա-Հայաստան (1:0), Ալբանիա-Հայաստան (2:1):

Առաջիկայում Հայաստանի ազգային հավաքականը կհյուրընկալի նախ Պորտուգալիայի (հունիս 13), այնուհետև Դանիայի (սեպտեմբեր 7), Ալբանիայի (հոկտեմբերի 11) ազգային հավաքականներին, իսկ սեպտեմբերի 4-ին կհյուրընկալվի Սերբիայում: Մրցաշարային աղյուսակն ունի հետևյալ տեսքը.

I ԽումբՄիավոր

Պորտուգալիա9

Դանիա7

Ալբանիա7

Սերբիա1

Հայաստան1

Հավելենք, որ ավարտվել է Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի 2014-15 առաջնությունը: Հնգամյա ընդմիջումից հետո «Փյունիկը» կրկին նվաճել է Հայաստանի չեմպիոնի տիտղոսը՝ 14-րդ անգամ արժանանալով ոսկե մեդալին: Սարգիս Հովսեփյանի գլխավորությամբ «Փյունիկն» առաջնության 28 հանդիպումներում վաստակել է 61 միավոր: «Ուլիսը» դարձել է առաջնության արծաթե մեդալակիր, «Շիրակը»՝ բրոնզե: Այս 3 թիմերն ապահովել են նաև իրենց տեղը եվրագավաթներում: «Փյունիկը» Հայաստանը կներկայացնի Չեմպիոնների, մյուս 2 թիմերը՝ Եվրոպայի լիգաներում:

21-րդ անգամ մասնակցելով ՀՀ բարձրագույն խմբի առաջնություններին, «Փյունիկն» իր պատմության մեջ 16-րդ անգամ դարձավ մրցանակակիր: Բացի չեմպիոնական 14 տիտղոսներից, փյունիկցիները 2 անգամ էլ դարձել են արծաթե մեդալակիր:

Արմինե Բեգլարյան





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: